«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա ամենաերկարակյաց մարզպետերից էր. մարզը ղեկավարում էր 2001 թ-ից՝ շուրջ 13 տարի:
Մեզ հասած տեղեկություններով՝ այսօր երեկոյան Հրազդանի հարսանյաց սրահներից մեկում, որը հայտնի է որպես «Կռոյի օբյեկտ»՝ Շահգալդյանը հրաժեշտի երեկո է կազմակերպում:
Մեզ հետ զրույցում Շահգալդյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց հրաժարականի փաստը՝ հավելելով, թե զբաղված է, չի կարող խոսել:
Շրջանառվող տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ է նշանակվելու բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի










































