ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ հավանական չի համարում ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի արևելք: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Ես չեմ կարծում, թե դա գործողությունների ամենահավանական ընթացքն է»,- ասել է գեներալը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «Ուկրաինայի արևելքում կարող է իր նպատակներին հասնել առանց զինված ուժերի միջոցով սահմանը հատելու»:









































