Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Մի արտադրող կա, էն էլ թույն է արտադրում. խոշոր հարկատուների ցանկը մտահոգիչ է

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը հրապարակված է, դրա առաջին տասնյակում են «Գազպրոմ Արմենիան», «Ալեքս Գրիգը», «ԱրմենՏելը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, «Ֆլեշ», «Սիփիէս Օիլ» ընկերությունները, «Տրանսգազ» ընկերությունը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Գրանդ Տոբակոն» և «Օրանժը»:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ցուցակը մտահոգվելու տեղիք է տալիս, քանի որ դրանում գրեթե բոլորը ներկրողներ են: «Մի հատ արտադրող կա, էն էլ թույն է արտադրում՝ ծխախոտ, ամենավատն ինձ համար դա է: «ՀայՌուսգազարդը» ծախսեր է անում, ընթացիկ ծախսեր, աշխատանք է կատարում, չնայած այստեղ էլ մենք մի շարք առարկություններ ունենք, բայց ամեն դեպքում այդտեղ աշխատանք կատարվում է, իսկ մյուսների դեպքում բերում-վաճառում են, միայն տեղափոխման ծախս են անում: Բոլոր գործերն էլ պատվաբեր են, բայց Հայաստանի տնտեսության առումով դա վնաս է, մեզ պետք է, որ ապրանք դուրս տարվի, վաճառվի, ոչ թե բերվի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ժամանակին խոստացել էին շաքարի արտադրություն կազմակերպել այնպիսի ծավալներով, որպեսզի այլևս ներկրելու կարիք չլիներ, բայց դա չարեցին:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այս ցուցակը լուրջ մասնագիտական վերլուծություններ է պահանջում: «Ունենք կապի օպերատոր, որ համարվում է խոշոր հարկատու: Հիմա այն, որ կապի օպերատորը պիտի լինի խոշոր հարկատու, դա նորմալ է, բայց արդյո՞ք նա պիտի ընկնի առաջին տասնյակ: Այսինքն՝ եթե մենք ունենայինք նորմալ հանքարդյունաբերություն, եթե հումք չվերամշակեինք, նոր ուղարկեինք, էդ դեպքում ի՞նչ փոփոխություն կլիներ. այդ հարցի պատասխանը մենք չունեինք»,- ասաց նա:

Պիպոյանի խոսքով՝ այս ցուցակը ժամանակի ընթացքում պետք է քիչ փոփոխվի, դա տրամաբանական է, որովհետև ստեղծվում է կապիտալ, և հատկապես խոշոր արտադրությունների կազմակերպումը շատ դժվար է. մարդ, որ կապիտալ է ստեղծել, նրան հանել դուրս, նշանակում է՝ բիզնես-դաշտում նրան հաղթել, բայց մի՞թե բիզնես-դաշտում երկար տարիների փորձ ունեցողին այդքան հեշտ է հաղթելը:

ՀԿ նախագահը նշում է, որ ցուցակում հանդիպում են ընկերություններ, որոնք ըստ էության անգամ հնարավոր է՝ նախորդ տարիներին եղած չլինեն, վիճակագրական ինչ-որ թվեր ներկայացնելու համար կարող է նույն ընկերությունը նույն գործառույթն իրականացնի այլ ՍՊԸ-ի անվան տակ, որպեսզի, ենթադրենք, չերևա, որ շուկան մոնոպոլացված է:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը դիտելիս ստացվում է, որ դրանում էներգակիրներ, այդ թվում՝ գազ, նավթ, բենզինը՝ որպես հումք, օգտագործողներն են, ըստ էության՝ զուտ հայկական ռեսուրսների հիման վրա միայն բնական պաշարներն են, մնացածը ներմուծման հաշվին է, որտեղ կա պարտադրված սպառում, այն է՝ ուզած-չուզած սպառվում է, իսկ սպասարկման ոլորտի, արդյունաբերության ճյուղերի բացակայությունն, ըստ նրա, խոսում է տնտեսության սպառողական վիճակի մասին:

«Առաջին հերթին՝ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ. սա արդեն մտահոգիչ է: Ըստ էության՝ հարկատուների մեջ եթե էդ թվային ծավալները հաշվենք, բևեռացվածության աստիճանը բավական մեծ է, մեծ է խզումը սովորական և խոշոր հարկատուների միջև, ըստ էության՝ կազմի մեջ փոփոխություն չի կատարվում: Երկրորդ՝ սա խոսում է մոնոպոլիզացիայի մասին, և որ երկրի տնտեսությունը պայմանավորված է ներմուծումներով, ոչ թե արտադրությամբ: Այն նաև ցույց է տալիս էներգակիր մատակարարող երկրներից կախվածությունը: Իրավիճակը փոխելուն ուղղված ջանքեր ևս չենք տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ մրցակցային տնտեսության շնորհիվ կարելի էր հաղթահարել այդ մոնոպոլ վիճակը:

Սաքունցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ խոշոր հարկատու այդ ընկերությունների մի մասը տեղական օլիգարխներն են, մյուս մասը՝ ռուսական մոնոպոլիաները: Նրա խոսքով՝ պետք է ստուգել, թե որքանով են այդ թվերը համապատասխանում սպառման թվերին:

Իրավապաշտպանի խոսքով՝ մտահոգիչ է նաև բնական պաշարներն իբրև ռեսուրս օգտագործող ընկերությունների հայտնվելը ցուցակում: Դա վկայում է այն մասին, որ բնական պաշարներն անվերահսկելի կերպով օգտագործվում են: Սաքունցը նաև նշում է՝ եթե նայենք այս բնագավառներում աշխատողների աշխատավարձերին, ապա որքանո՞վ են դրանք համարժեք մոնոպոլ տնտեսության այդ կարողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում