Friday, 10 07 2026
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

Աղավնաձորցին պարտատերերից օձիքն ազատելու համար փողը պահել է հողամասում

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվել է Տիգրան Նազարյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի 48-ամյա բնակիչ Տիգրան Նազարյանը հասկացել է, որ 2013 թվականի աշնանը հանձնած խաղողի դիմաց 2013 թվականի դեկտեմբերի 16-ին իր ստացած 552 հազար դրամ գումարով ի վիճակի չի լինելու ամբողջությամբ մարելու բոլոր պարտքերը:

Պարտատերերի կողմից պարտքերը մարելու պահանջի դեպքում նրանց առաջ արդարանալու, պարտքերի մարման ժամկետները հետաձգելու նպատակով Տիգրան Նազարյանը վնասել է իր տան դռան փականը, խառնել է տան իրերը, իր մոտ մնացած 390 հազար դրամը պահել է հողամասում, ապա ձևացրել, թե իր առանձնատնից գողություն է կատարվել:

Ըստ մեղադրանքի՝ անհայտ անձի կողմից իր առանձնատուն ապօրինի մուտք գործելու և 415 հազար դրամ գումար հափշտակելու վերաբերյալ Տիգրան Նազարյանը 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականությանը չհամապատասխանող սուտ հաղորդում է տվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնում:

Տիգրան Նազարյանին մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին ակնհայտ սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Նազարյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ամբաստանյալի խնդրանքով դատարանը նրան ապահովել է հանրային պաշտպանով:

Ցանկանալով «հնարամտություն» հանդես բերել ու «ֆինանսական» հարց լուծել, գյուղացին նոր ծախսերի մեջ է ընկել. եթե մեղավոր ճանաչվի, հնարավոր է, որ տուգանքի դատապարտվի, դռան փականն էլ ջարդել է, նոր փական պիտի առնի ու տեղադրի, տան իրերը խառնել է, հնարավոր է, որ ինչ-որ բան անզգուշաբար վնասած լինի: Հանցավոր արարքի համար դատվածությունն էլ, եթե Նազարյանը մեղավոր ճանաչվի, անտեղի բիծ կդառնա նրա կենսագրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում