Monday, 13 07 2026
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

Վրաստանում ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թամար Բերուչաշվիլին օրերս հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2016 թվականը կարող է հասնել ԵՄ անդամ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի ներմուծման: Այդ ռեժիմը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա առանց վիզայի մտնել Շենգենյան գոտու երկրներ:

Ճիշտ է, խոսքը կարճաժամկետ՝ 90-180 օր վիզաների մասին է, սակայն կարծիք կա, որ այս փոփոխությունը նույնպես կարող է իր մեջ վտանգներ, ռիսկեր պարունակել Հայաստանի համար, ինչպես վերջերս Ռուսաստանի Դաշնության կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու դյուրացված կարգը: Հայաստանի շատ քաղաքացիներ, մանավանդ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից հետո կարող են խնդիրներ ունենալ ԵՄ անդամ երկրներ մուտք գործելու հետ կապված, իսկ Վրաստանի տարբերակը բավական լավ հնարավորություն կարող է դառնալ հայաստանցիների համար եվրոպական երկրներ մուտք գործել առանց վիզային ռեժիմի:

Ինչպես Ռուսաստանի դեպքում, Վրաստանը նույնպես բավական դյուրացրել է իր երկրի քաղաքացիություն ստանալու կարգը, և այս օրերին հենց քննարկվում են քաղաքացիություն ստանալու առավել հեշտացված տարբերակները:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ին ասաց, որ Հայաստանի համար այս դեպքում ռիսկեր կարող են և չլինել, քանի որ Վրաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, սահմանում է երկքաղաքացիություն: «Վրաստանի քաղաքացի դառնալը չի նշանակում հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից: Ճիշտ է, որոշ խոչընդոտներ կարող են լինել, բայց դրանք անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինի: Իսկ եթե Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ ուզում են օգտվել այս կարգից և Եվրոպա գնան առանց վիզայի, ուրեմն ստացվում է, որ այդտեղ կարող են ուրիշ՝ քաղաքական հարցեր առաջանալ»,- ասաց Ստեփանյանը:

Ըստ Ստեփանյանի` Վրաստանը գնում է քաղաքացիություն ստանալու կարգի հեշտացման այն պատճառով, որ նախ Վրաստանում այսօր շատ մարդիկ կան, որ Վրաստանի քաղաքացիություն չունեն: Եվ նրանք ոչ միայն Ջավախքում բնակվողներն են, այլ Լիբանանից, Սիրիայից Վրաստան տեղափոխվածները: Երկրորդ խնդիրը, Ստեփանյանի փոխանցմամբ, այն է, որ Վրաստանի որոշ շրջաններում շատ կան քաղաքացիներ, որոնք կորցրել են քաղաքացիությունը՝ դառնալով այլ երկրի քաղաքացի, բայց փաստացի բնակվում են Վրաստանում, և նրանց Վրաստանի քաղաքացիություն տալը, նրա կարծիքով, ազնիվ կլինի: «Եթե վտանգների մասին խոսենք, ապա դա կարող է նաև պատճառ դառնալ զանգվածային անցման Վրաստանի քաղաքացիությունից դեպի այլ երկրների քաղաքացիություն, մասնավորապես Ռուսաստան, ինչը, կարող եմ ասել, շատ տրամաբանական քայլ կարող է լինել ինչպես պրակտիկ, այնպես էլ քաղաքական տեսանկյունից»,- ասաց Ստեփանյանը:

Վերջինիս խոսքով` ճիշտ է, Վրաստանի կողմից ԵՄ հետ վիզային ռեժիմը հանելը դեռևս ցանկության մակարդակում է, բայց եվրոպական քաղաքական գործիչների, փորձագետների արձագանքից կարելի է ասել, որ այդ ցանկությունն իրականանալու հիմք ունի: Դրան զուգահեռ, Ստեփանյանի խոսքով, վերջնականապես այրված չեն նաև կամուրջները Վրաստանի և Ռուսաստանի միջև: «Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա կարելի է ասել, որ Վրաստանի համար արևն այլևս հյուսիսում չի ծագում: Բայց ոչ միայն Վրաստանի, այլ մեր բոլոր հարևանների համար ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը անգամ հիմա չունի, ապա հետագայում կունենա այն ընկալումը, որ Վրաստանի կողմից Եվրոպական միությանն անդամագրումը չի նշանակում կարմիր գիծ գծել Ռուսաստանի և Վրաստանի միջև: Երկու պետությունները և հասարակությունը միմյանցից զատել հնարավոր չէ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով էլ` խնդիրը ոչ թե Վրաստանի կողմից քաղաքացիության հեշտացումն է կամ այլ արտոնությունների ներմուծումը, այլ այն, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չունեն առաջարկելու իրենց քաղաքացիներին: «Վտանգը ոչ թե Ռուսաստանի կամ Վրաստանի որոշումներն են, այլ այն, որ մենք չունենք ինչ-որ կոնցեպցիա: Ամենամեծ պրոբլեմը հենց այն է, որ մեր երկիրը, մեր իշխանությունները՝ հանցավոր խմբավորումները, ոչինչ չունեն առաջարկելու իրենց քաղաքացիներին: Հետևաբար` ցանկացած այլ առաջարկ, որն արվում է այլ երկրների կողմից, ապա մեր քաղաքացին հանգիստ կարող է առաջարկների ցանկից ընտրել իր համար ձեռնտուն: Եկեք մեր պրոբլեմների լուծման արմատը չփնտրենք այլ երկրների կողմից իրականացված քաղաքականության մեջ»,- ասաց Սաքունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում