ԵՄ առջև ստանձնած պարտավորությունները թույլ չեն տալիս Թուրքիայում վերականգնել մահապատիժը՝ ասել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանի խոսքով՝ ներկայումս Թուրքիայի կառավարությունն արդարադատության նախարարության հետ աշխատում է ցմահ բանտարկության մասին օրինագծի վրա:
Նա նաև նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները (4 երեխաների բռնաբարությունն ու սպանությունը) դա դարձնում են անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն հայտարարել է, որ երկրում կարող է վերականգնվել մահապատիժը, և որ ներկայումս Թուրքիայի պետական մարմինները քննարկում են այդ հարցը:
Թուրքիայում մահապատիժը հանվել է 2004-ին՝ ԵՄ-ի կազմ մտնելուն ուղղված բարեփոխումների շրջանակներում:










































