Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Խուան Արանգոն անչափ բարձր է գնահատում իր որոշ խաղային որակները:
Արանգոն նկատի ունի տուգանային հարվածների իրացումը: Նա վստահեցնում է, որ այդ ասպարեզում չի զիջում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին և Մադրիդի «Ռեալ»-ի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուին:
«Տուգանային հարվածների իրացման վերաբերյալ պետք է ասեմ, որ չեմ զիջում Մեսսին և Ռոնալդուն: Այս ասպարեզում ես նույնքան լավ ցուցանիշներ եմ գրանցում: Ինձ հաջողվում է դիպուկ իրացնել տուգանայինները: Ապացուցել եմ դա բազմիցս»,- հայտարարել է Վենեսուելայի ազգային թիմի ֆուտբոլիստը:








































