Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

Ամերիկացիների կարծիքով՝ եթե Պուտինը խեղդվեր, Օբաման կփրկեր նրան. հարցում

Ամերիկացիների կեսից ավելիի (53 տոկոս) կարծիքով՝ եթե Պուտինը խեղդվեր, Օբաման կփրկեր նրան, բայց հակառակում վստահ չեն, թե՝ Պուտինը կփրկեր Օբամային, և պատրաստ են իրենք փրկել թե մեկին, թե մյուսին: Այս մասին են վկայում Huffington Post-ի և YouGov ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Ավելի վաղ «ուղիղ կապի» ժամանակ Պուտինին հարցրել են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրեն կփրկե՞ր, եթե ինքը խեղդվելիս լիներ: Պուտինն ասել է, որ Օբաման «պարկեշտ մարդ է, բավական քաջ և, իհարկե, կաներ դա»: Օբաման Հարավային Կորեայում մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով նույն հարցին՝ վստահեցրել էր, որ դա իսկապես այդպես է:

Հարցված ամերիկացիների կեսից ավելին (53%) կարծում է, որ Օբաման կփրկեր Պուտինին՝ չնայած 29%-ը կասկածում է այդ հարցում: Սոցիոլոգները նաև հակառակ սցենարի մասին են հարցրել, որը երկու նախագահներից ոչ մեկը չի քննարկել: Հարցված ամերիկացիների 25%-ը կարծում է, որ Պուտինը կփրկեր խեղդվող Օբամային, իսկ 51%-ը կասկածում է դրանում: Սոցիոլոգների հարցին՝ եթե հարցվածները խեղդվեին, և ափին միաժամանակ լինեին և Պուտինը, և Օբաման, ո՞ւմ կնախընտրեին, որ փրկեր իրենց, ի պատասխան՝ 48%-ն ասել է, որ ավելի լավ է՝ իրենց ԱՄՆ նախագահը փրկի, 20%-ը փրկչի դերում նախընտրել է Պուտինին, իսկ մնացածն ասել է, որ այդ դերի համար երկուսն էլ հարմար են:

Մասնակիցներին հարցրել են նաև՝ իրենք կփրկեի՞ն խեղդվող Օբամային և Պուտինին: Պարզվել է, որ հարցվածների 71%-ը պատրաստ է փրկել ԱՄՆ նախագահին, 57%-ը՝ ՌԴ նախագահին: Օբամային փրկելու պատրաստակամություն է հայտնել Դեմոկրատական կուսակցության հետևորդների 79%-ը, հանրապետականների՝ 52%-ը:

Հարցումն անցկացվել է հեռախոսով, ապրիլի 18-21-ը՝ ԱՄՆ հասուն տարիքի հազար քաղաքացիների շրջանում: Հարցվածների ընտրության ժամանակ օգտագործվել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ տարիքը, ռասայական պատկանելությունը, սեռը, կրթությունը, զբաղվածությունը, եկամուտները, ամուսնական կարգավիճակը, երեխաների թիվը, քաղաքական հայացքները, համացանցին հասանելիությունը, հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, կրոնական պատկանելությունը և եկեղեցի գնալու հաճախականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում