Քրիստեն Ստյուարտը դարձել է Chanel նորաձևության տան Metiers d’Art Paris-Dallas հավաքածուի գովազդային արշավի դեմքը: Spletnik.ru-ն ներկայացնում է այդ արշավից նոր պրոմո և ետնաբեմային լուսանկարներ, ինչպես նաև հատվածներ դերասանուհու հարցազրույցից:
Ստյուարտի խոսքերով՝ նախկինում ինքը երբեք չի մտածել Chanel-ի հետ հնարավոր համագործակցության մասին, սակայն ֆրանսիական մակնիշը միշտ էլ տպավորել է իրեն:
«Առաջին անգամ նորաձևության տան աշխատանքները տեսել են 2007 թ.: Ես միշտ էլ կարծել եմ, որ այս բրենդի հագուստը կրելը առավելություն է:
Մինչև այս պահը ինքս ինձ որպես Chanel-ի դեմք չէի կարող պատկերացնել՝ դասական ոճ, մարգարիտներ… Սակայն ինձ դուր եկավ այս դերը: Բացի այդ, իմ գովազդած հավաքածուն ինձ շատ է սազում, այն շատ ամերիկյան է ստացվել: Ինձ համար մեծ պատիվ է մուտք գործել Chane-ի ընտանիք»:
Իհարկե, Քրիստենը չէր կարող չանդրադառնալ նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդի հետ աշխատանքին. «Նա ծնվել է իր դերը կատարելու համար՝ ոչ միայն նորաձևության աշխարհում, այլև արվեստում: Կառլի հետ նկարահանումները մեկ շնչով են անցել, անհավանականորեն հեշտ էր ամեն ինչ: Նա հստակ գիտեր, ինչ արդյունք է ուզում: Նա շատ լավն է»:
Դերասանուհու կարծիքով՝ Metiers d’Art Paris-Dallas հավաքածուն շքեղ և էլեգանտ է ստացվել, իսկ հավաքածուի նրա սիրած հագուստը աստղերով երկար զգեստն է:











































