Saturday, 18 07 2026
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր

Իշխանությունն առայժմ կբավարարվի միայն կուտակայինի 76-րդ հոդվածի կասեցմամբ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին ՀՀ կառավարության նախաձեռնությունը երեկ ԱԺ-ում այդպես էլ չհասցրեցին քննարկել ու ընդունել:

Հիշեցնենք, որ այս փոփոխությունը «Դ!եմ եմ» շարժման առաջ քաշած ամենագլխավոր պահանջներից մեկն է: Կարելի է ենթադրել, որ այն նաև քառյակի առաջարկած փոփոխություններից մեկն է: Եվ թեև վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս նշել էր, թե քառյակի ընդհանուր 5 պահանջներից 2-3-ը ընդունվել են, սակայն մինչ այժմ հայտնի չէ` կոնկրետ ի՞նչ պահանջներ էր առաջադրել քառյակը, որո՞նք են դրանցից ընդունվել և ե՞րբ են կատարվելու ընդունված պահանջները:

Այս գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի օրակարգում ընգրկված օրեսդրական նախաձեռնությունների ցանկում, չկա որևէ այլ նախագիծ, որը կվերաբերեր պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին: Այդպիսի որևէ նախագիծ չկա նաև կառավարության չորեքշաբթի օրվա (վաղվա) նիստի օրակարգում: Իսկ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը չափազանց շատ են` թվով 282 հարց, որոնք դժվար թե բոլորը հնարավոր լինի ընդունել այս քառօրյային: Արդեն խոսակցություններ կան մայիս ամսին առնվազն 1 արտահերթ նիստ հրավիրելու մասին` նիստի օրակարգում այս պահին ընգրկված հարցերը քննարկելու համար:

Այսինքն` ստացվում է, որ այս պահի դրությամբ կառավարությունն ու ԱԺ-ն քննարկելու ու ընդունելու են միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը, իսկ մնացած փոփոխությունների մասին դեռևս որոշում չկա: Դեռևս պաշտոնապես պարզ չէ` արդյոք քառյակի 5 կետանոց պահանջները ամբողջությամբ համընկնո՞ւմ են «Դ!եմ եմ» շարժման` օրերս վերահաստատված պահանջների հետ (դարձյալ թվով 5 պահանջ): 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելով` կբավարարվի միայն «Դ!եմ եմ»-ի պահանջներից մեկը, իսկ մնացած 4-ը առնվազն այս պահին կմնան չկատարված: Դրանք են` ա. գործատուներին (անկախ նրանից՝ գործատուն փոխհատուցել է իր  աշխատողների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը, թե ոչ)  պատշաճ կերպով  ծանուցելը կառավարության պաշտոնական դիրքորոշման  մասին առ այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կարելի  է  գանձել միայն այն աշխատակիցներից, ովքեր գրավոր կամք կարտահայտեն  մասնակցելու ներկայիս համակարգին, բ. փոփոխություններ կատարել  եկամտային հարկի մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող  էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության  ծրագրային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի  կիրարկումը, գ. ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ  ընտրել միայն այն անձանց համար, ովքեր գրավոր կամք են հայտնել մասնակցել  ներկայիս համակարգին, դ. ապահովել անցած ամիսների համար վերահաշվարկ  կատարելու և գումարները վերադարձնելու գործընթացը:

Այս կետերից հատկապես երկուսի կատարումը` էլեկտրոնային հաշվետվություններում համապատասխան փոփոխությունն ու վերահաշվարկի կատարումը, բավականին բարդ է, քանի որ հնարավոր է անել միայն փոփոխությունների ամբողջական փաթեթի ընդունումից հետո, կամ գոնե այն պաին, երբ հստակ ու համաձայնեցված որոշում լինի, թե ինչպիսին պետք է լինի կենսաթոշակային համակարգը Հայաստանում: Այնպես որ, կարծես թե կառավարությունը առաջիկա առնվազն 1 ամսվա համար կբավարարվի միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողության կասեցմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում