Եգիպտոսի մայրաքաղաքի հրատապ գործերով դատարանն արգելել է «Ապրիլի 6» երիտասարդական շարժման գործունեությունը, հայտնում է ITAR-TASS-ը:
Շարժումն էական դեր է խաղացել «հունվարի 25-ի հեղափոխության» մեջ, որը հանգեցրել էր նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը: Դատական որոշման մեջ նրա ակտիվիստները մեղադրվել են «եգիպտական պետության կերպարի խեղաթյուրման և լրտեսության համար»:
Դատարանի վճռով նաև փակվում են շարժման բոլոր գրասենյակներն ու ներկայացուցչությունները:









































