Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Անունդ, սիրո գարուն է

Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր պաշտոնյաների հանդեպ «Բարգավաճ Հայաստան»-ը «Հռոմի պապից» ավելի ընդդիմադիր է, իսկ ահա Սերժ Սարգսյանի հանդեպ «Բարգավաճ Հայաստան»-ը զուսպ է բոլորից: Սերժ Սարգսյանի հանդեպ ԲՀԿ-ի հավակնությունների վերաբերյալ լրագրողական հարցերը «Բարգավաճ Հայաստան»-ում բնորոշում են որպես ոչ կոռեկտ: Սարգսյանի հասցեին, Սարգսյանի պատասխանատվության մասին` ոչ մի խոսք: Անգամ ԲՀԿ-ի ներսում ամենաընդդիմադիր Վարդան Օսկանյանը երբեք չի բարձրացնում Սերժ Սարգսյանի ուղղակի պատասխանատվության և նրա հեռանալու անհրաժեշտության մասին հարցը:

Խոսքը ամենևին «Սերժիկ, հեռացիր» ՀԱԿ-ական կարգախոսը բղավելու մասին չէ: «Բարգավաճ Հայաստան»-ը նույնիսկ քաղաքակիրթ մրցակցություն և մշակույթ կոչվածի սահմաններում չի համարձակվում տեղավորել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին հարցը:

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն այդպես վախենում կամ զգուշանում Սերժ Սարգսյանի անունով պահանջ ներկայացնելուց: ԲՀԿ-ն գիտի իր հավակնությունների և կարողությունների սահմանն ու հասկանո՞ւմ է, որ չի ձգի Սերժ Սարգսյանին, թե՞ պարզապես այդ ամենը պայմանավորված է այն դիապազոնով, որ տրված է ԲՀԿ-ին իշխանական ամբողջական խաղում, և այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստան»-ը շարժվում է հստակ սցենարով` բոլորին ամեն ինչ, Սերժ Սարգսյանին` ոչինչ:

Գագիկ Ծառուկյանը մեկումեջ, բայց աշխատում է հետևողականորեն ճանապարհել և դիմավորել Սերժ Սարգսյանին օտարերկրյա այցերի ընթացքում` այն դեպքում, երբ չի մասնակցում ԱԺ նիստերին, որտեղ կարող է գալ և իր այդքան սիրած ժողովրդի շահերը պաշտպանել մեկ ավելի ձայնով:

Առավել հավանական է, որ գործ ունենք ոչ թե նախապես գծված հստակ սցենարի, այլ ավելի շուտ` ԲՀԿ-ի առնվազն ենթագիտակցական պրագմատիզմի հետ: Այսինքն` «Բարգավաճ Հայաստան»-ը գուցե բնազդով հասկանում է, որ ինքն ունակ չէ, կարող չէ, ռեսուրս չունի դուրս գալու առաջին դեմքի մակարդակով պայքարի և ներկայացնելու նախագահական հավակնություններ: Կամ, ավելի շուտ, ներկայացնել կարող է, պարզապես չի կարող լրջորեն հետապնդել դրանք:

Սակայն ինչ է անելու ԲՀԿ-ն սեփական թեկնածու առաջադրելու դեպքում: Մի՞թե այդ ժամանակ էլ «Բարգավաճ Հայաստան»-ը խուսափելու է Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին խոսելուց: Իսկ այդ դեպքում ո՞ւմ դեմ է լինելու «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուի պայքարը, թեկուզ քաղաքակիրթ պայքարի շրջանակում:

Ամենայն հավանականությամբ` «Բարգավաճ Հայաստան»-ը համաշխարհային ընտրական պատմության անգերազանցելի ռեկորդ կսահմանի, երբ նախագահական ընտրությունների թեկնածուն մի ամբողջ արշավ է իրականացնում` առանց մրցակցի հեռանալու մասին որևէ խոսքի: ԲՀԿ-ի ներկայիս կեցվածքը երևի թե խոսում է այն մասին, որ այս կուսակցությունը, չնայած իր առաջնորդի հայտարարություններին, թե` պատրաստ է կորցնել իր հարստությունը, իրականում բացարձակապես պատրաստ չէ դրան և իշխանության իր բաժնի համար կպայքարի այնքան կամ մինչև այնտեղ, որտեղից արդեն սկսեն ռեալ վտանգներ արդեն ունեցած բաժինների մասով: Այդ ժամանակ արդեն ԲՀԿ-ն ցույց կտա, որ ոչ մի ունեցվածքի կորստի էլ պատրաստ չէ, և եթե նույնիսկ պատրաստ է, ապա ընդամենը մասից հրաժարվելով` եղած ողջը չկորցնելու համար:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում