Wednesday, 22 07 2026
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
15:30
Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
14:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
14:40
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
14:30
Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
13:50
Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
13:30
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian

Սեփական ստամոքսում Հոկտեմբերի 27 է մարսվում

Մշակութաբան Անի Ասատրյանն այսօր Facebook-ի իր էջում գրել էր՝ բարի լույս Հոկտեմբերի 27-ը կուլ տված ազգ: Հետաքրքրվեցինք՝ ինչ ի նկատի ունի նա:

«Հոկտեմբերի 27-ի իրավական կողմի մասին խոսել չեմ ուզում, որովհետև այստեղ ամեն ինչ պարզ է: Միայն կույրը չի հասկանում՝ ինչ կատարվեց ու ինչ է կատարվում: Երբ մարդը «կուլ է տալիս» ինչ-որ բան, որն օրգանիզմի համար, ըստ էության, օտար մարմին է, մարսողությունը խախտվում է ու հետո կամ փսխում է, կամ որևէ մեկ այլ տարբերակով դուրս է գալիս դա, բայց եթե մարսողական համակարգի հետ խնդիրներ չեն առաջանում ու ամեն ինչ բնականոն ձևով շարունակվում է, ուրեմն կուլ տվածը հեչ էլ օտար մարմին չէր»,- ասաց Անի Ասատրյանը՝ մեկնաբանելով գրառումը:

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին՝ նա նշեց, որ այն ո՛չ ավելի, ո՛չ պակաս մարտահրավեր էր, որի նշանակությունը ոչ թե ինքնին միջադեպն էր, այլ հետցնցումային վիճակը, մարդկանց արձագանքը, քայլերը, վերաբերմունքը:

Նրա խոսքով՝ եթե մենք Հոկտեմբերի 27-ը դիտարկենք որպես քարացած երևույթ, ապա այն կդառնա սովորական հանցագործություն ու կանցնի կգնա, ինչպես արվեց կամ արվում է, բայց եթե դիտարկենք որպես մարտահրավեր, իսկ դա լուրջ մարտահրավեր էր, երևի թե տվյալ ժամանակային ու պատմական կոնտեքստում ամենալուրջը, ապա մարտահրավերին հետևում է պատասխան:

Ըստ նրա՝ ցանկացած անպատասխան մնացած մարտահրավեր տանում է լճացման, բայց որքան մարտահրավերը լուրջ է, ապա պատասխանելու պարագայում այն, ինչ կառուցվում է, արդյունքում նույնքան լուրջ և ամուր է:

«Ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ի մարտահրավերը մնացել է անպատասխան, չնայած դեռ ուշ չէ պատասխանելու համար: Նման բանից հետո արդեն քիչ բան է մնում կարևոր: Ազգիս մեծ մասն այսօր ձայնը գցած ամբողջ աշխարհով մեկ բոլորից ամեն ինչի համար պատասխաններ է ուզում` այն պարագայում, երբ սեփական ստամոքսում Հոկտեմբերի 27 է մարսվում»,- ավելացրեց Անի Ասատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում