Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Սատանայի հետ համագործակցող ուժը Հոկտեմբերի 27-ի հետևում կանգնած ուժերի հետ էլ կհամագործակցի

1999 թ. տեղի ունեցած Հոկտեմբերի 27-ից 13 տարի է անցել: 13 տարի այն օրից, երբ երկրորդ գումարման խորհրդարանում դաժանաբար սպանվեցին Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Այսօր՝ ոճրագործությունից 13 տարի անց դրա հասցրած վերքերը դեռ խորն են, իսկ ցավը՝ զգալի: Հոկտեմբերի 27-ը 20-րդ դարում հայ ժողովրդին հասցված մեծագույն հարվածներից մեկն էր: Այս կարծիքին է ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: Նա հիշեցրեց, որ դարասկզբին հայ ժողովուրդը Ցեղասպանություն տեսավ, որը խորը հոգեբանական՝ գոյը չպահպանելու, այն կորցնելու, հարևանների հետ համակեցության անկարողության, շրջապատի հետ կոնֆլիկտայնության և դրանից վնասներ ստանալու վախեր առաջացրեց: Սակայն, նրա խոսքերով, Հոկտեմբերի 27-ն արդեն կոնկրետ պետության և պետականության կառուցման հարցում վախեր առաջացրեց, այն հնարավորություն տվեց, որ ժողովուրդը հանգիստ վերաբերվի արտաքին պատրոնաժին, համակերպվի դրա հետ, քանի որ, ի վերջո, չբացահայտված հանգամանքներում գլխատված սեփական իշխող էլիտայի բացակայությունը հոգեբանորեն դարձել էր ժողովրդի պետականության կառուցման անկարողության ցուցիչ:

«Լավագույն ապացույցն էին «Գույք պարտքի դիմաց» և մյուս գործարքները Ռուսաստանի հետ: Դրանք կոնկրետ հետևանքն էին Հոկտեմբերի 27-ի արդյունքում ժողովրդի ինքնապաշտպանական վարքի խաթարվածության, երբ շատ թույլ ընդվզում էր առաջանում արտաքին գաղութարարի դեմ՝ վերջինիս կողմից Հայաստանի պետականության հիմնասյուներ՝ տնտեսական հզորությունները առգրավելիս և իշխանության ղեկին գտնվողների ականջներից այս ու այն կողմ տանելիս»,- ասաց Սարո Սարոյանը՝ շարունակելով, որ Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր՝ ուղղված ողջ ազգի դեմ:

ՌԱՀՀԿ փորձագետի խոսերով՝ ոչնչացնելով սեփական դիմագիծ, կամային հատկանիշներ ունեցող, անկախ գործելու ունակ գործիչների, ոչնչացվում էր ժողովրդի ընդվզման պոտենցիալը այդ ժամանակահատվածի համար: Ուստի նա հույս հայտնեց, որ այժմ այլ իրավիճակ է և անկախության սերունդը, մեծանալով, առավել ազնիվ ու կամային վարք կդրսևորի՝ փակելով շահագրգիռ ուժերի՝ Հայաստանը հպատակի կարգավիճակում պահելու ցանկությունը:

Փորձագետը հույսը չի կորցնում՝ ոճրագործությունից 13 տարի անց նույնիսկ հնարավոր է ազատվել դրա բացասական հետևանքներից: Դրա ճանապարհին, նրա համոզմամբ, նախ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է լիարժեք կատարվի, հանրության համար չպետք է մնա ոչ մի կասկած այդ գործի մանրամասների հանդեպ, որ փուլում էլ դրանք կատարված լինեն: Հետևանքների վերացման համար, Սարո Սարոյանի կարծիքով, նաև հանրությունը պետք է հաղթանակներ ապահովի պետականության կառուցման գործում:

«Միայն այդ հաղթանակներն են, որ կարող են հզոր լիցք հաղորդել նախորդ անհաջողությունների հոգեբանական բեռից ձերբազատվելու համար: Իսկ պետականության կառուցումը ինչ-որ միֆական բան չի, ինչպիսին փորձում է ներկայացնել հայաստանյան գործող վարչախումբը: Այն կոնկրետ է և կապված է սահմանադրական կարգի ու ժողովրդավարության հաստատման հետ, կապված է ընտրական մեխանիզմների գործելու հետ, կապված է իրապես սոցիալական պետություն կառուցելու հետ»,- նշեց Սարո Սարոյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե խոսելով Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումից՝ քաղաքական դաշտում տեսնու՞մ է այն ուժին, որը, գալով իշխանության, կբացահայտի ոճրագործությունը, Սարոյանն ասաց, որ ոչ մի քաղաքական ուժ էլ չկա, կան կլաններ, որոնք պատրաստ են հանուն իշխանության պահպանման կամ հանուն իշխանության հասնելու՝ սատանայի հետ էլ համագործակցել: «Իսկ սատանայի հետ համագործակցողը Հոկտեմբերի 27-ի հետևում կանգնած ուժերի հետ էլ կհամագործակցի: Ուստի միակ ուժը քաղաքացիական հանրությունն է, որն այս երկրի խնդիրները լուծելով՝ ինչ-որ ժամանակ հետո իր կողմից օրինականորեն ընտրված իշխանությունների միջոցով կհասնի նաև Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը»,- եզրափակեց իր խոսքը ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում