Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Հրայր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ նոտարական պալատի պատվիրակությանը

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովային և պալատի մի քանի անդամների: Փորձի փոխանակման նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան նոտարական պալատի անդամների խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է ՀՀ նոտարական համակարգում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները:

ՀՀ արդարադատության նախարարի փոխանցմամբ ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ծրագրի զգալի մասը վերաբերում է նոտարական համակարգի բարեփոխումներին, ինչը կնպաստի, որպեսզի համակարգը լիարժեքորեն համապատասխանեցվի լատինական նոտարիատի միջազգային միության սկզբունքներին, որին Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 2004 թվականից:

ՌԴ նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովան էլ փոխանցել է, որ իրենք էլ նմանատիպ խնդիրներ ունեն և մշակվում են օրենսդրական լրջագույն և մեծածավալ փոփոխություններ, ինչն ակնկալվում է, որ պետք է նպաստի նոտարի դերի և պատասխանատվության բարձրացմանը:

ՌԴ նոտարական պալատի նախագահի փոխանցմամբ իրենց երկրում էլ շատերի կողմից թերագնահատվում է նոտարի դերը, ստեղծվում են խոչընդոտներ, որպեսզի հնարավորինս նվազեցվի, բացառվի նոտարի մասնակցությունը տարաբնույթ գործարքների վավերացմանը: Դեռևս պահպանվում է այն թյուրընկալումը, թե նոտարը պարզապես «կնիք խփող է»:

Մտքերի փոխանակման արդյունքում հանդիպման մասնակիցները հանգել են եզրակացության, որ համակարգի վերաբերյալ ներկայացված խնդիրները առկա են նախկին Խորհրդային միության գրեթե բոլոր հանրապետություններում, ուստի համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակման նպատակով հաճախակի հանդիպումներն ու շփումները առավելապես կնպաստեն խնդիրների լուծմանն ու նոտարական համակարգերի կարգավորմանը՝ Լատինական նոտարիատի միջազգային միության սկզբունքներին համապատասխանեցմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, պալատի վարչության անդամներ՝ Հասմիկ Հարությունյանը և Մարինե Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում