Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ադրբեջանա-թուրքական ամերիկյան խմբերը զրպարտում են ամերիկահայ գործարարին

Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով «Hyatt Hotels» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:

Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA), Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC), Թուրք-ամերիկյան ասոցիացիաների դաշնության (FTAA) և Ամերիկայի ադրբեջանական ընկերության (ASA) ղեկավարները, «Hyatt»-ի տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Փրիցկերինուղղված իրենց նամակում Հոփլամազյանին մեղադրել են «էթնիկ քարոզչականարշավներում» ներգրավված լինելու մեջ:

Ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվել են Հոփլամազյանի վրա` «Հայ-ամերիկյան լոբբիստական խմբի` Ամերիկայի հայկական համագումարի սեպտեմբերի 22-ի կազմակերպած հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ որպես «Hyatt»-ի տնօրեն ելույթ ունենալու համար»: Նրանք նաև իրենց դժգոհությունն են հայտնել, որ «Հոփլամազյանը ծառայում է «Դիմագրավել պատմությունը և ինքներս մեզ» շահույթ չհետապնդող խմբի Խորհրդատվական մարմնում, որը «ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին»», ասվում է հոդվածում:

«Թուրքական չորս կազմակերպությունները պնդել են, որ «Պարոն Հոփլամազյանի ներգրավվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ թշնամություն տարածող էթնիկ հատուկ շահերի խմբերում, կարող է ոտնահարել «Hyatt»-ի Բիզնես վարքագծի և էթիկայի կանոնակարգի Շահերի բախում կետը»: Այնուամենայնիվ, հյուրանոցի կայքում տեղադրված Կանոնակարգի ուսումնասիրությունից պարզ երևում է, որ այն չի պարունակում ոչ մի նշում՝ «Hyatt»-ի ղեկավարի կողմից Կանոնակարգի դրույթներից որևէ մեկը խախտելու վերաբերյալ:

Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց նամակում մի շարք չարանենգ հայտարարություններ են արել` Հայոց ցեղասպանությունը բնութագրելով որպես «անհիմն պնդում» և «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ներհամայնքայինվայրագություններ»: Նրանք կեղծորեն պնդել են, որ այդ «վայրագությունները» երբեք որևէ դատարանում չեն վիճարկվել և հայերի տեղահանության ոչ մի մտադրություն չի հաստատվել: Ոչ մի պատիժ կամ դատավճիռ չի կայացվել ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին 1948 թվականի կոնվենցիայի դրույթների»:

Թուրքական կազմակերպությունների ղեկավարները նման անհեթեթ պնդումներ անելով, պարզապես, իրենց տգիտությունն են բացահայտել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ: Նրանց ձեռնտու է մոռանալ 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների մասին, որոնք մահվան էին դատապարտել Հայոց ցեղասպանության թուրք պարագլուխներին: Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի և Արգենտինայի դաշնային դատարանները ևս վերահաստատել են Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Բացի այդ, ՄԱԿ-ի խտրականությանԿանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը 1985 թվականին իր ընդունած զեկույցում Հայոց ցեղասպանությունը որակել է որպես ցեղասպանության օրինակ:

Միաժամանակ, ադրբեջանական և թուրքական խմբերը հավաստիացրել են, որ իրենք ներկայացնում են «ավելի քան կես միլիոն թուրքական ծագում ունեցողամերիկացիներին»: Սա իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ ըստ ԱՄՆ վերջին մարդահամարի՝ Միացյալ Նահանգներում այդքան շատ թուրք բնակչություն չկա: Եթե անգամ թուրքական ծագում ունեցող ամերիկացիների թիվը հասնում է կես միլիոնի, ապա խիստ կասկածելի է, որ նրանք բոլորն էլ իրենց համաձայնությունը տվել են այդ կազմակերպությունների կողմից նման անհեթեթ արկածախնդրությունների մեջ մխրճվելու համար: Ամենայն հավանականությամբ, այս չորս խմբերի անդամների ընդհանուր թիվը կազմում է ներկայացված թվերի միայն չնչին մասը:

Ակնհայտ է, որ այս թուրքական խմբերն իրենց կեղծ հայտարարություններով և անմիտ մեղադրանքներով նպատակ ունեն վախեցնել Հոփլամազյանին և ստիպել նրան հեռու մնալ հայկական կամ ցեղասպանությանն առնչվող հարցերից: Առավել մտահոգիչ է, որ թիրախ դարձնելով «Hyatt»-ի գլխավոր տնօրենին, ադրբեջանական և թուրքական խմբերը հույս ունեն նման գործունեություն ծավալելուց ետ կանգնեցնել մյուս ամերիկահայ գործարարներին:

Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց համատեղ նամակում անուղղակիորենսպառնացել են «Hyatt»-ի կորպորատիվ շահերին՝ նշելով, որ ընկերությունը «ներկայումս ղեկավարում է ընդհանուր թվով չորս հաջողված հյուրանոցներ Ստամբուլում (Թուրքիա) և Բաքվում (Ադրբեջան)»: Հետաքրքիր է, արդյոք Ադրբեջանիև Թուրքիայի իշխանությունները լիազորե՞լ են այս ողորմելի խմբերին՝ խոսել իրենց անունից: Ընդ որում, այս կազմակերպությունները գիտակցո՞ւմ են, որ նրանք ականահարում են իրենց հարազատ երկրների բիզնես շահերը՝ հիմարաբարսպառնալով այնպիսի համաշխարհային ընկերության, ինչպիսին «Hyatt»-ն է:

Շատ ցավալի կլինի, եթե ադրբեջանական և թուրքական անխոհեմ արշավն ընդդեմ նշանավոր ամերիկահայ գործարարների սկիզբ դնի անցանկալի իրադարձությունների այնպիսի մի շղթայի, որը կհանգեցնի հայ համայնքի պատասխան քայլերի ընդդեմ հաջողակ թուրք գործարարների, ինչպիսին, օրինակ, «Կոկա կոլա» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Մուհտար Քենթն է:

Խիստ անհավանական է, որ ադրբեջանա-թուրքական նամակը որևէ շոշափելի օգուտ բերի այս խմբերին, քանի որ «Hyatt»-ի տնօրենների խորհուրդը, հավանաբար կանտեսի նրանց անհիմն մեղադրանքները: Ավելի կարևորն այն է, որ տիպար ամերիկահայ գործարարի նկարագրի վրա նման ռասիստական հարձակումը, Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, հայերին կդրդի ավելի վճռականորեն հետամուտ լինել իրենց արդարացի պահանջներին՝ թե Թուրքիայից, և թե Ադրբեջանից:

Վերջապես, խիստ վիրավորական է, որ ադրբեջանական և թուրքական այդ խմբավորումները քար լռություն էին պահպանել, երբ ադրբեջանցի սպան Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հային, իսկ հիմա աղմուկ են բարձրացրել, երբ ամերիկահայ մի գործարար, պարզապես օգտագործում է խոսքի ազատության իր իրավունքը Բեվերլի Հիլզում:

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում