Monday, 13 07 2026
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում

Ունեցել է մի քանի կին, որոնցից մեկին պարտադրել է կենակցել այլ տղամարդկանց հետ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր Արտեմ Գասպարյանի գործի դատաքննությունը:

Այսօր դատակոչի ցուցակի վերջին վկաների հարցաքննությունների ու քրեական գործում առկա ապացույցների հետազոտման օր էր: Գասպարյանի հանցարարքների վերաբերյալ քրեական գործը բաղկացած է վեց հաստափոր հատորից: Դատավորը հատոր առ հատոր թերթում, հրապարակում ու հետազոտում էր փաստաթղթերը: Յուրաքանչյուր հատորին անցնելիս դահլիճից տնքոց էր լսվում: Ամբաստանյալի հայրն էր. նայում էր որդուն, ապա դատավորի սեղանին իրար վրա դարսվող հատորներին ու տնքում էր: Մայրն արտասվում էր:

Արտեմ Գասպարյանը՝ ամուր, եռանդուն, տարեց ծնողներին թիկունք պիտի լիներ, հենարան, սակայն 2010 թվականի մայիսից մինչև 2012 թվականի փետրվար, ըստ մեղադրանքի, կատարել էր բազմատեսակ հափշտակություններ՝ գաղտնի, բացահայտ, խարդախության եղանակով: Նրա զոհերը հիմնականում կանայք են եղել, ում ներկայացել է տարբեր անուններով, ոմանց հետ նույնիսկ փաստացի ամուսնական հարաբերություններով է ապրել, մեկին օգտագործել է որպես ստրկուհի՝ սեռական շահագործման ենթարկելով, պարտադրելով սեռական հարաբերություններ ունենալ այլ տղամարդկանց հետ ու գումար վաստակել, կեղծ փող իրացնել: Այս տուժողին կամազուրկ է արել ու տանջել այնքան, որ աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով «Հաղթանակի» կամրջից:

Արտեմի արարքներից տուժած կանանց անունները, ըստ հրապարակվող փաստաթղթերի՝ մեկը մյուսի հետևից հնչում էին դահլիճում՝ երկու Անժելա, Հերմինե, Ազնիվ, Լիանա, Աիդա: Մեկի ոսկե շղթան էր հափշտակել, մեկի՝ ականջօղերը, մեկի՝ ոսկեղենի մեծ մասը, մյուսի էլ գառն էր գնել հուշանվեր-ռուբլիներով, հաջորդին շահագործել էր, ստիպել իր համար գումար վաստակել: Ընդհանուրը մեկն էր. բոլորի սիրտն էլ կոտրել էր կանանց կողմից սիրված երիտասարդը:

Նախկինում մեկ անգամ դատապարտված էր եղել Արտեմ Գասպարյանը. 2002 թվականին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար դատապարտվել էր 2 տարի ազատազրկման, ազատվել մեկ տարի անց՝ պայմանական-վաղաժամկետ:

Մասնագիտություն ունի Գասպարյանը, որ ստացել է միջնակարգ-մասնագիտական հաստատություն ավարտելով. ըստ դիպլոմի՝ վաճառող է: Ըստ կոչման, եթե նկատի առնենք առաջադրված մեղադրանքները՝ ճարպիկ մարդ է, ինքնատիպ Ալֆոնս, կարողացել է ոչ միայն կանանց հաշվին ապրել, այլև հափշտակել նրանց ունեցած արժեքավոր զարդերը:

Հրապարակված փաստաթղթերից պարզ դարձավ, որ Արտեմ Գասպարյանը նաև որդի ունի. 2006 թվականին էր ճանաչել 1996 թվականին ծնված որդու հայրությունը: Երբ դատավորը հարցրեց Արտեմի որդու ծննդյան օրն ու ամիսը, պետք էր լսել, թե դահլիճում նստած պապիկն ու տատիկը ինչ գորովանքով էին բարձրաձայնում այդ ամիս-ամսաթիվը, Արտեմից էլ շուտ պատասխանեցին, կրկնեցին մի քանի անգամ, ու կարոտ և չծախսված սեր կար նրանց խմբակային պատասխանի մեջ:

Այսօր հրապարակվեցին այն վկաների ցուցմունքները, որոնց դատարան բերելու համար դատարանը բոլոր միջոցները ձեռնարկել էր, բայց՝ ապարդյուն, այդ մարդիկ, ըստ ներկայացված տեղեկանքների, անհայտ հասցեներում էին արդեն գտնվում:

Հետաքրքիր էր «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում հուշանվերների ու խաղալիքների առևտրով զբաղվող անհատ ձեռներեցուհու ցուցմունքը:

Ըստ քրեական գործի՝ Արտեմ Գասպարյանը պարտադրել էր իր կողմից շահագործման ենթարկված Ազնիվին, որ նա իրացներ հուշանվեր-ռուբլիներ: Ահա այդ հուշանվեր-ռուբլիները վաճառվել էին այս վկայի խանութում, հնարավոր է, որ Արտեմն այնտեղից էր դրանք ձեռք բերել:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ հուշանվեր-ռուբլիներն ինքը գնել էր Մոսկվայի Սևաստոպոլյան շուկայից: Դրանք հուշանվեր-թղթեր էին, որոնց վրա գրված էր. «բիլետ բանկա պրիկոլով», «սուվենիրնայա կուպյուրա», «նե յավլյայետսյա պլատյոժնիմ սրեդստվոմ» և այլ արտահայտություններ, որոնք իսկական թղթադրամի վրա չեն գրվում: Թղթերի վրա, որպես դրանց տպագրության վայր, նշված է եղել ՙպրիկոլասերների՚ քաղաք Օդեսան, իսկ տարեթիվը՝ 1807 թվականը: Եվ, ինչքան էլ որ զարմանալի է, բայց ՙկատակասեր՚ խաբեբաները կարողացել էին այս հուշանվեր-թղթերը վճարելով՝ գառներ գնել, տաքսիներով երթևեկելու ուղեվարձ վճարել և այլ ձևերով գումարի վերածել հասարակ թղթերը:

Այս հուշանվերները Հայաստան ներկրած ձեռներեցը նույնպես կատակասեր է եղել, նա ոչ մի հետին միտք, հանցավոր մտադրություն չի ունեցել ու հուշանվեր-թղթերը բացեիբաց վաճառել է իր խանութում: Մոսկվայում գնել է մեկական կապոց հազար և հինգ հազար ռուբլիանոցներ պատկերող թղթեր, յուրաքանչյուրը՝ 80 դրամով, իսկ վաճառել է յուրաքանչյուր թուղթը 100 դրամով:

Ձեռնարկատերը նշել էր, որ թղթերը գնողներին լրացուցիչ բացատրել է, թե դրանք դրամ չեն, այլ հուշանվեր, ոչ թե վճարման, այլ կատակելու միջոց են: Թղթերի գնորդները հիմնականում եղել են երեխաները: Տիկին ձեռներեցը ցուցմունքում հայտնել էր, թե իր կողմից իրականացված վաճառքը ոչ մի կապ չի կարող ունենալ վաճառված թղթերով կատարված հանցագործության հետ: Դա նույնն է՝ նշել էր վկան, որ խաղալիք ատրճանակներ վաճառող խանութի տիրոջը մեղադրեն գնված խաղալիքով հանցագործության կատարման համար:

Հուշանվեր-«պրիկոլը» բազմացվել էր գունավոր տպիչով և օգտագործվել հանցավոր նպատակով: Դատաքննության չներկայացած ևս մի վկայի ցուցմունքը հրապարակվեց, որը նկարագրում էր, թե ինչպես էր ՙպրիկոլը՚ իրական գառնուկ դարձել:

Խաբեբաները գնացել էին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը, հետաքրքրվել, թե ով է գառ վաճառում: Գնացել էին այդ գյուղացու տուն: Գառները դաշտում էին եղել: Խաբեբաները սպասել էին: Երբ գառները դաշտից եկել էին, գնորդները գառնատերերի հետ ջերմ բարեկամական մթնոլորտում, ասել-խոսելով կատարել էին առուվաճառքը:

Գնորդ տղամարդը տանտիրուհու աղջկան էր մեկնել չորս հատ ռուսական «հազարանոց»՝ ասելով, թե դրամ չկա մոտները, հյուրերը տանը նստած՝ գառան խորովածին են սպասում, իրենք շտապում են, մի բան էլ ավելի կվճարեն: Տանտիրուհու աղջիկը, առանց տրված «ռուբլիներին» նայելու, դրել էր սեղանին: Մայրն էլ ասել էր՝ շատ եք վճարում, մեզ էդքան փողը պետք չէ: Գնորդ տղամարդը պատասխանել էր, թե հայկական դրամով դա 48 հազար դրամ է անում, ինչքան որ ավելի են վճարում, դրանով թող տան աղջկա համար նվեր գնեն իրենց անունից: Դեռ ասել էր, թե մոտ օրերս գալու է ու ստուգի՝ նվերն առել են, թե ոչ: Դե եկ, ու այսքանից հետո մի հավատա էս առատաձեռն մարդկանց կամ կասկածիր նրանց ազնվությանը ու գոնե մի հայացք գցիր վճարված թղթերին: Ոչ: Մեր գառնատերերը հպարտ ու ազնիվ մարդիկ են եղել, գառը տվել են, սուրճն էլ հյուրասիրել, ջերմորեն մնաս բարով արել, հետո սուրճի բաժակներն են լվացել, հետո վճարված թղթերը, դարձյալ առանց նայելու, դրել են պահարանի մեջ: Եվ միայն երեք օր հետո, երբ թղթերը հանել են, որ բանկում փոխանակում կատարեն, նոր միայն նկատել են, որ կեղծ թղթադրամներ են ստացել իրենց գառնուկի փոխարեն:

Հուշանվեր-թղթադրամներով տաքսիների ուղեվարձ է վճարվել, ու տաքսիստներից, որպես մանր, իսկական դրամ է ստացվել հիմնականում Ազնիվի միջոցով: Սկզբում Ազնիվը ներգրավված է եղել որպես մեղադրյալ: Հետո, երբ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա զոհ է, ստրկական պայմանների մեջ դրված ու միաժամանակ սիրահարված կին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նախկին մեղադրյալ Ազնիվը ճանաչվել է որպես տուժող:

Այսօր կարող էր ցուցմունք տալ նաև ինքը՝ ամբաստանյալը՝ բազմանուն ու բազմատուժող Արտեմ Գասպարյանը: Սակայն նա հայտարարեց, որ ցուցմունքին պատրաստվելու համար իրեն ժամանակ է պետք: Նախագահողը ամբաստանյալին տրամադրեց այդ ժամանակը: Դատաքննությունն ընդմիջվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին: Կհնչի ամբաստանյալի ցուցմունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում