Friday, 24 07 2026
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում

Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում. նախարար

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 23-ին հրապարակված «Ճկուն կարգավորումներ ՓՄՁ-ների համար 2013» վարկանիշային զեկույցի տվյալներով` նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքը 18 կետով` 185 երկրների շարքում գրավելով 32-րդ դիրքը: Զեկույցը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի այս տարվա արդյունքներն աննախադեպ են. վերջին երկու տարիների զեկույցների տվյալներով` Հայաստանն իր դիրքը բարելավել է 29 կետով:

«Սա խոսում է այն մասին, որ այս զարգացումներն ու առաջընթացը կրում են շարունակական բնույթ: Դա արդեն որակական փոփոխություն է, և կարծում եմ, որ մենք դեռ անելիքներ ունենք»,-նշել է էկոնոմիկայի նախարարը:

«Գործարարությամբ զբաղվելը 2013» զեկույցում Հայաստանն ամենամեծ առաջընթացն արձանագրել հետևյալ ցուցիչներով. «Ներդրողների պաշտպանվածություն»- դիրքը բարելավվել է 73 կետով` 98-րդ տեղից բարձրանալով 25-րդ տեղը, «Հարկերի վճարում»- դիրքը բարելավվել է 44 կետով` 152-ից բարձրանալով 108-րդ տեղը, «Էլեկտրականության միացում»- դիրքը բարելավվել է 42 կետով` 143-ից բարձրանալով 101-րդ տեղը: Երեք կետով առաջընթաց է արձանագրվել նաև «Շինարարության թույլտվությունների ստացում» ցուցիչով:

Տ.Դավթյանը տեղեկացրել է նաև, որ այս զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում ընդունված «Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» որոշմանը, նշել է, որ այն ուղղված է 2013թ. հունվարի 1-ից եկամտային հարկի ներդրամը: «Ինչպես գիտենք, եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարիններին պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Սուբյեկտները, քաղաքացիները, ովքեր լիազորված են իրենց կազմակերպությունների կողմից էլետրոնային հաշվետվություններն ուղարկելու, պետք է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներից ստանան նույնականացման քարտերը, դիմում ներկայացնեն հարկային մարմինների գաղտնաբառը ստանալու համար, հաշվառվեն հարկային մարմնում»,-ասել է նա:

Ա.Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ մինչև նոյեմբերի 30-ը դիմողները կստանան անվճար էլեկտրոնային ստորագրություն, իսկ նույնականացման քարտի համար նախատեսվող պետական տուրքը` 3000 դրամը, կփոխհատուցի կառավարությունը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում