Irib News-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի Իրանի պետբյուջեում նավթային եկամուտների մասնաբաժինը պետք է հավասար լինի զրոյի: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Սեյեդ Մուհամեդ Հասան Աբդուտարաբիֆարդը: Վերջինս ընդգծել է նավթային եկամուտներից երկրի ունեցած կախվածությունից ձերբազատվելու անհրաժեշտությունը.
«Պետբյուջեում նավթային եկամուտների մասնաբաժինը դեռևս վեց տարի առաջ պետք է հավասարեցված լիներ զրոյի, սակայն այդ գործընթացն ընթանում է ցայսօր: Չնայած բոլոր դժվարություններին ու պատժամիջոցներին՝ իրանական նավթի վաճառքի պայմանագրերը նախկինի նման գտնվում են բարձր մակարդակի վրա:
Տվյալ բարդությունները կրում են ժամանակավոր բնույթ: Մինչև 2020 թվականը, երբ աշխարհում աճած կլինի էներգիայի կարիքը, զգալիորեն կաճի նավթի պահանջարկը»:







































