Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բեռլինում հուշարձան կբացի՝ նվիրված Երկրոդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից սպանված գնչուներին: Հուշարձանն իրենից ներկայացնում է շատրվան և տեղակայված է ռայխստագի շենքի մոտ:
Գնչուական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման հուշարձանի տեղակայումը պետք է կայանար շատ ավելի շուտ, սակայն իրենք հույս ունեն, որ այն կօգնի Եվրոպայում գնչուների հանդեպ խտրականության դեմ պայքարում՝ հաղորդում է BBC-ին:
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Եվրոպայում 12 միլիոնանոց գնչուական բնակչությունը տառապում է ազգայնական գաղափարների, հասարակական մեկուսացման և աղքատության պատճառով:







































