Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Սիբիրախտի օջախը վերացնելու համար ոչնչացվել է կասկածելի մսեղիքը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ-ից ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժական տեսչություն ահազանգ է ստացվել՝ հանրապետության հիվանդանոցներից մեկում կա սիբիրախտ հիվանդության ախտանիշներով մարդ: Ձեռնարկվել են քայլեր այդ մարդու բնակության վայրը պարզելու և տեղում աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին այսօր ՀՀ ԳՆ ՍԱՊԾ խորհրդակցություններրի դահլիճում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ խոսելով «Սիբիրախտ հիվանդության նկատմամբ կատարված անասնահամաճարակային միջոցառումները և վերահսկողական աշխատանքները» թեմայի շուրջ:

Բանախոսը տեղեկացրեց, որ ահազանգը ստացվելուն պես ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության աշխատակիցները Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղ են ուղևորվել, որտեղ բազում աշխատանքներ են իրականացվել. գյուղի բնակիչների սառնարաններից մսի մնացորդները հավաքագրվել են, ոչնչացման աշխատանքներ են իրականացվել:

«Հանգամանքները ցույց են տվել, որ բակային մորթ է իրականացվել, որի հետևանքով է այդ մարդը վարակվել հիվանդ կենդանու մսից: Գյուղում մսեղիքի հայտնաբերման աշխատանքներին խոչընդոտել են գյուղացիները, սակայն տներից հավաքելուց հետո, այնուամենայնիվ, մսեղիքը ոչնչացվել է այրման եղանակով, իսկ այրման տեղն ախտահանվել է»,- մանրամասնեց Հովհաննես Մկրտչյանը՝ շարունակելով, որ ամսի 15-ից մինչև օրս ծառայության բոլոր աշխատակիցները ոտքի վրա են եղել, որ պարզեն՝ կա՞ չոչնչացված մսեղիքի կտոր, թե՞ ոչ:

Բանախոսը տեղեկացրեց, որ Ծովակ համայնքում և հարակից համայնքներում կենդանիների ռեվակցինացիա է իրականացվել, ուստի այս պահին չկա որևէ հիվանդ կենդանի: Ըստ նրա՝ պատվաստման աշխատանքներից հետո մայրուղիների վրա պահակակետեր են տեղադրվել կենդանու մսեղիքի տեղափոխումն այլ համայնք բացառելու նպատակով: Հովհաննես Մկրտչյանի վստահեցմամբ՝ աշխատանքները մինիմում տասնհինգ օր կշարունակվեն, քանի որ վակցինացված կենդանին մոտավորապես այդքան մորթի չպետք է ենթարկվի:

«Հնարավոր է, որ մեկ կենդանին, որը վարակի աղբյուր է հանդիսացել, պատվաստման չի ենթարկվել, կամ այլ պատճառ է եղել: Մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, եթե կենդանին պատվաստումից դուրս է մնացել: Եթե պարզվի, որ մեղավորություն կա, մեղավորները կպատժվեն: Հաջողվել է պարզել օջախը, ախտահանության գործընթացն էլ շարունակվում է»,- նշեց Հովհաննես Մկրտչյանը: Նա քաղաքացիներին վստահեցրեց, որ հանրապետությունում առանց ուղեկցող փաստաթղթի միս չի վաճառվում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում