Tuesday, 14 07 2026
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել

Դեսպան Մարգարյանը հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նախագահին

Հոկտեմբերի 14-19-ը աշխատանքային այցով Մեքսիկայում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակված նաև Մեքսիկայի Միացյալ Նահանգներում:

Հոկտեմբերի 18-ին դեսպան Մարգարյանը հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որին մասնակցել է նաև ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոզան:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նախորդել են դեսպան Մարգարյանի հանդիպումները Մեքսիկայի ԱԳ փոխնախարար, տիկին Լուրդես Արանդայի և Եվրոպայի հարցերով գլխավոր քարտուղար, դեսպան Խոսե Իգնասիո Մադրասոյի հետ: ՀՀ դեսպանին ընդունեց Մեքսիկայի խորհրդարանի նորընտիր նախագահ Հեսուս Մուրիլիո Քարամը, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների գծով երկարամյա պատասխանատու, ներկայումս խորհրդարանի փոխնախագահ Ֆրանցիսկո Առոյոն:
Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մեքսիկական կողմն իր մեծ գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ երկարամյա ընդմիջումից հետո Հայաստանը նորից դեսպան է նշանակել Մեքսիկայում՝ ավելացնելով, որ Հայաստանի, Հայաստանին հուզող հարցերի և տարածաշրջանային խնդիրների նկատմամբ կշարունակվի ավանդաբար բարեկամական ուհավասարակշռված քաղաքականությունը:

Դեսպան Մարգարյանն իր հերթին հավաստիացրել է, որ հայկական կողմը հաստատակամ է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում:

Այցելության շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մեքսիկայի արտաքին առևտրի խթանման համար պատասխանատու «ProMexico» պետական կազմակերպության ղեկավարության հետ:

Դեսպան Մարգարյանը ջերմ ընդունելության է արժանացել Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, որոնց հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության հնարավորությունները և խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում