Friday, 10 07 2026
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի

Ալիկ Սարգսյանը` Գևորգ Մհերյանի սպանության գործի մասին. մամուլ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս նոր բացահայտումներ կլինեն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության գործով: Հնարավոր է` նոր անուններ ի հայտ գան, որոնց թվում խոսվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին:

Իսկ մինչ այդ «Հայացք»-ը գրել էր, որ այս ամռանը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղաքացի Գրիգոր Իգիթյանը, որը որոշակի նախադրյալների և ցուցմունքների հիման վրա կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է Գևորգ Մհերյանի սպանությունը կատարելու մեջ: Ազատության մեջ հայտնվելուց հետո Իգիթյանը պատմել է, որ Մհերյանի սպանությունից մոտ 2 ժամ հետո երկու ոստիկան իրենց տուն են գնացել և իրեն տարել ոստիկանություն` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ: Ա. Սարգսյանը Գրիգորի եղբոր` Խորեն Իգիթյանի ներկայությամբ իրեն հարցրել է. «Ի՞նչ կխմես»…

Հիշեցնենք, որ 2009թ. փետրվարի 3-ին` 20:30-ի սահմաններում, Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկում իր տան մուտքի մոտ, դիմահար կրակոցներից սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ 34-ամյա Գևորգ Մհերյանը: Արձակված գնդակներից երեքը դիպել էին Մհերյանի գլխին, մեկը`մարմնին:

«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, հիշո՞ւմ եք Ձեր հանդիպումը Գրիգոր Իգիթյանի հետ, ի՞նչ եք խոսել նրա հետ:

– Հիշում եմ տենց թեթև, որ Իգիթյան կար, շատ լավ հիշում եմ ու եղբորն էլ շատ լավ ճանաչում եմ: Հիշում եմ նաև, որ իրեն կանչել եմ իմ մոտ:

– Ինչի՞ համար եք հրավիրել Ձեր աշխատասենյակ:

– Բնականաբար, Մհերյանի գործով ես կասկածում էի իրեն, այդքան բան:

– Բայց ի՞նչ եք խոսել Ձեր նշած «կասկածյալի» հետ, Իգիթյանն ի՞նչ է ասել` ի՞նքն է եղել Գևորգ Մհերյանին սպանողը:

– Այսինքն` «կասկածում էի», ես նկատի չունեմ, որ մենակ ես էի Իգիթյանին կասկածում, մեզ մոտ ինֆորմացիա կար, որ Մհերյանի և իր միջև լուրջ պրոբլեմներ կային: Ես էլ Իգիթյանին կանչել եմ իմ աշխատասենյակ և խոսել եմ նրա հետ:

– Ի վերջո, ինչ եղան Ձեր «կասկածները», նա Ձեզ հետ զրույցում հաստատե՞ց այդ տեղեկությունները:

– Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ է եղել, արդեն ահագին ժամանակ է անցել, իսկ ես ահագին ժամանակ է` ոստիկանությունում չեմ: Ուրեմն աշխատում էին, ու այդ գործը շարունակվում էր: Ձեր հարցերը կարող եք ուղղել այդ գործով քննիչին:

– Իսկ ի՞նչ եք առաջարկել Իգիթյանին խմել Ձեր աշխատասենյակում:

– Ասել եմ` մի բան կխմեք, թե չէ՞: Կներեք, բայց ես դա չեմ հիշում, կարող է` նման բան է եղել, քանի որ Գրիգոր Իգիթյանի եղբայրը մեր աշխատակիցն էր` Խորեն Իգիթյանը, որին արդեն 100 տարի է`ճանաչում եմ: Բայց չեմ կարող ասել` նման բան ասել եմ, թե չէ: Արդեն չեմ հիշում այդ մանրուքները:

– Իգիթյանը նշում է նաև, որ Մհերյանի սպանության գործում մեծ «դերակատարություն» ունեն ոստիկանական բարձր պաշտոնյաները, ու նաև իրեն ստիպել են, որպեսզի ինքն իր վրա վերցնի Մհերյանի սպանությունը: Նշվում է նաև, որ շուտով նոր բացահայտումներ են սպասվում Մհերյանի սպանության գործով, որտեղ Ձեր անունը ևս «շոշափվելու» է:

– Էդ խոսողները գլխո՞վ են խոսում, թե՞ մարմնի մնացած մասերով: Ինչ ունեի է այդ մարդու հետ, հազար անգամ ես այս մասին խոսել եմ, իմ տեղակալն էր Մհերյանը, որի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Կարո՞ղ եք ասել, թե ես ինչ կապ ունեի Գևորգի հետ: Դրանք ընդամենը անհեթեթություններ են, ու ես Ձեզ խնդրում եմ` զբաղվեք Ձեր գործերով: Դրանք սխալ տեղեկություններ են, որոնք չգիտեմ` ովքեր են տարածում: Ես ուղղակի արհամարհում եմ նման խոսակցությունները, դրանք ինձ համար անգամ ծիծաղելի են:

– Որպես նախկին ոստիկանապետ` կասե՞ք, ըստ Ձեզ` ինչն է պատճառը, որ չեն կարողանում բացահայտել, թե իրականում ով կամ ովքեր են սպանել Ձեր տեղակալին:

– Աստված տա` շուտ բացահայտվի, թե ով է սպանել Մհերյանին, որքան շուտ բացահայտվի սպանությունը, այդքան ես կշահեմ: Ի վերջո, Մհերյանն իմ տեղակալն է եղել: Նորմալ ու ջահել տղա էր, ով կուզենար` նման բան լիներ: Ես չեմ կարող ոչ մի բան ասել, ինչ ասեմ, միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ շուտ բացահայտվի այս գործը: Այսքանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում