Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն

Սերժ Սարգսյանը` Դոն Կիխոտի դերում. մամուլ

«Ծիծաղելի մի բան է ստացվում` նախագահը Դոն Կիխոտի դերում: Իր համար էլ անակնկալ հանկարծ արթնացել ու պատահաբար իմացել է, որ երկրում կոռուպցիա է, սրտնեղած ու մենակ դուրս է եկել դրա դեմ անհավասար պաքարի ու պահանջում է բռնել գլխից…»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ նախագահ Uերժ Սարգսյանի սկսած պայքարին` ասաց «Իրավունքի և ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը:

– Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք առաջադրելու ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու աղմկոտ հարցը դեռ շարունակվում է: Ձեր տպավորությամբ` ի՞նչ է սա` քրեական մեծ բացահայտո՞ւմ, քաղաքական երկարատև խա՞ղ, թե՞ երկուսը միասին:

– Վարդան Օսկանյանի գործը քրեական բացահայտման հետ կամ բացարձակապես առնչություն չունի, կամ քիչ առնչություն ունի: Այն հիմնականում կապված է նրա ծավալած քաղաքական գործունեության հետ և ունի հստակ երևացող քաղաքական ենթատեքստ: Այս գործը իշխանական միջանցքներում նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Օսկանյանը սկսեց հանդես գալ իշխանություններին քննադատող քաղաքական հայտարարություններով: Նպատակն էր` ստիպել Օսկանյանին այլևս քննադատող քաղաքական հայտարարություններ չանել, և պակաս կարևոր չէ, իսկ գուցե ավելի կարևոր է` պատժել Օսկանյան` նախկին հավատարիմ թիմակցին, ով հանդգնել է դուրս գալ թիմի դեմ: Սա հատուկ պետք է նշել, նրանք վրեժխնդիր են լինում Օսկանյանից այն բանի համար, որ ժամանակին լինելով իրենց թիմակիցը` հանկարծ հանդգնում է հայտարարություններ անել իրենց դեմ: Փողոցային այս մտածողությունը տեղավորվում է հայաստանյան իշխանությունների արժեհամակարգում: Անկախ դրանից, թե ով ինչպես է վերաբերվում Օսկանյանի նախարար եղած շրջանին, հատկապես 2008թ. մարտի մեկին և դրանից հետո ծավալած գործունեությանն ու արած հայտարարություններին, անաչառ հայացքը չի կարող չտեսնել նրա հետապնդման պարզ երևացող քաղաքական շարժառիթները: Ես մարդկանց խորհուրդներ տալ չեմ սիրում, բայց կարծում եմ` լավ կլիներ, որ Օսկանյանն այսօր անդրադառնար մարտի մեկին: Նրանից չեմ ակնկալում մեծ քննադատական կամ համապարփակ դատապարտող խոսք: Կարող էր խոսել միայն իր մասով: Միայն սեփական քայլերի ու հայտարարությունների գնահատականը տար. մոլորվա՞ծ է եղել, ստիպվա՞ծ է եղել, անտեղյա՞կ է եղել, գուցե սխալվե՞լ է: Կարծում եմ` այս քայլը նրան միայն օգուտ կբերեր:

– Օսկանյանի գործին զուգահեռ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է` Արտակ Շաբոյանի գւխավորաթյամբ, կոռուպցիոն բացահայտումներ անում: Եվ սա այն Արտակ Շաբոյանն է, որը պաշտոնը ստանձնելուն պես չեղյալ հայտարարեց դեղ ներկրողներին պատժելու վերաբերյալ իր նախորդի որոշումը: Շաբոյանի վերջին հերոսացումները ո՞նց հասկանանք:

– Այսօր Հայաստանում ծավալված կոռուպցիոն բացահայտումներին կոչ կանեի լուրջ չվերաբերվել: Նման բան չկա: Ներկայացում է ընդամենը: Ձերբակալում են կամ դեռ կձերբակալեն մի երկու ամենաքիչ պաշտպանվածի ու կհայտարարեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է` մինչև նախագահական ընտրությունները ավարտվեն: Հետո նորից մի քանի տարով կանաչ լույս կվառեն պետության հաշվին յուրայինների անհագուրդ հարստացման ճանապարհին: Եթե, իհարկե, իրենց ծրագիրն իրականանա, և Սերժ Սարգսյանը վերընտրվի: Կոռուպցիան Հայաստանում վերից վար է: Այն ամենուր է, մեր կենցաղի անքակտելի մաս է կազմում և տարատեսակ շաբոյաններն այստեղ դեր չունեն: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում