Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Carrefour-ը Կոլումբիայում վաճառել է իր բիզնեսը

Կոլումբիայում իր խանութները երկու միլիարդ եվրոյով վաճառելու մասին տեղեկության տարածումից հետո ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 6 տոկոսով: Այս մասին հաղորդում է AFP-ն: Ընկերության տվյալներով՝ Կոլումբիայում իր խանութների շնորհիվ 12 ամսում (2012-ի հունիսի 30-ի դրությամբ) աշխատել է 1,5 միլիարդ եվրո:

Carrefour-ը հայտարարել է, որ իր 72 հիպերմարկետները, 16 ոչ մեծ խանութները, ինչպես նաև 4 մանրամեծածախ խանութները վաճառում է Cencosud չիլիական խմբին: Ընկերությունը, ընտրելով նոր ռազմավարություն, որոշել է վաճառել իր ակտիվները՝ կենտրոնանալու համար այն շուկաների վրա, որտեղ նա ունի կամ պատրաստվում է հասնել առաջատար դիրքերի:

Carrefour-ը մանրածախ առևտրի ծավալով երկրորդն է աշխարհում՝ Walmart-ից հետո:Վերջին տարիներին ընկերությունը ակտիվորեն նվազեցնում է իր ներկայությունը աշխարհի մի շարք տարածաշրջաններում:

Այսպես. 2012-ի օգոստոսի վերջին ցանցը հայտարարել է Սինգապուրում բիզնեսից դուրս գալու մասին, որտեղ այն բացել էր առաջին հիպերմարկետը: Դրանից առաջ Carrefour-ը լքել էր տնտեսական ճգնաժամում հայտնված Հունաստանը: 2009 թվականին ընկերությունը հայտարարել էր Ռուսաստանից իր բիզնեսը դուրս բերելու մասին, սակայն այդպես էլ չի կարողացել վաճառել իր խանութները: Հաստատությունների սեփականատերերը դրանք վարձակալության են հանձնել այլ ցանցերի:

Վերջին շրջանում Carrefour-ը գրանցում է նվազ ֆինանսական արդյունքներ: 2011 թվականին ընկերությունը նվազեցրել է շահույթի ցուցանիշները14,3 տոկոսով՝ հասցնելով 371 միլիոն եվրոյի:

Cencosud-ը Հարավային Ամերիկայի խոշորագույն ռիթեյլերն է (մանրածախ առևտուր իրականացնող): Ընկերությունը տեղակայված է Չիլիում, սակայն խանութներ ունի նաև Արգենտինայում, Բրազիլիայում, Պերուում և Կոլումբիայում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ֆրանսիական հայալեզու «Յառաջ» օրաթերթը տեղեկացրել էր Հայաստանի պարենային առևտրի ոլորտում սպասվող հեղաշրջման մասին: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ընթացիկ տարվա նոյեմբերին մայրաքաղաք Երևանում բացվելու է ֆրանսիական Carrefour SA ընկերության առաջին սուպերմարկետը: Վաճառակենտրոնն ունենալու է 10.000 քառակուսի մետր տարածք՝ Dalma Garden Mall առևտրի կենտրոնում, որը պատկանում է «Տաշիր» ընկերությանը։ Թերթի վկայությամբ՝ համաշխարհային մանրածախ առևտրի ցանցում Carrefour-ը Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում