Tuesday, 14 07 2026
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի

Արևմուտքը չի հավատում Սերժ Սարգսյանին

Բրյուսելում նախաստորագրվել են Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ արձանագրությունները: Երբ դրանք վերջնականապես ստորագրվեն և վավերացվեն, ինչը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2013 թվականի կեսը, ՀՀ քաղաքացիների մի շարք կատեգորիաների համար Եվրամիության վիզա ստանալը կդառնա բավականին դյուրին գործընթաց, համենայնդեպս` ավելի, քան ներկայումս:

Դժվար է ասել, թե արդյոք գործընթացը կգնա՞ ծրագրվածին համաձայն: Կասկած չկա, որ այդ ամենը պայմանավորված կլինի նաև Հայաստանում քաղաքական իրավիճակով: Այսինքն` եթե նախագահական ընտրություններն անցնեն ցնցումներով, կասկած չկա, որ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը կարգելակվի և կձգվի: Այսինքն` Հայաստանը կունենա հերթական ռեալ կորուստը: Այդպիսի կորուստները բավական շոշափելի են: Օրինակ` քաղաքական իրավիճակի պատճառով Հայաստանը զրկվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի երկրորդ ծրագրից, այսինքն` առաջին հնգամյակից հետո ծրագիրը չշարունակվեց: Իսկ դա ռեալ կորուստ էր հայ ժողովրդի համար, քանի որ մի քանի հարյուր միլիոնի դրամաշնորհային ծրագիրն ապահովում է թե՛ աշխատատեղ, թե՛ ենթակառուցվածքային զարգացում գյուղերում, ինչը գյուղացիական բնակչության համար ունի կենսական նշանակություն:

Հայաստանում քաղաքական իրավիճակի հետևանքով հետաձգվեց Հայաստանի և Եվրամիության միջև Ազատ առևտրի վերաբերյալ բանակցության գործընթացի ժամանակացույցը, և այն զգալիորեն դանդաղել է ու Եվրամիությունը որոշել է սպասել նախագահական ընտրություններին: Իսկ Ազատ առևտրի համաձայնագիրը զգալի քաղաքական ու տնտեսական նշանակություն ունի ռուսական մոնոպոլ գերիշխանության տիրույթից դուրս գալու ռազմավարական, կենսական խնդիր ունեցող Հայաստանի համար: Քաղաքական իրավիճակի հետևանքով հետաձգվեց Հայաստանի համար դոնորների կոնֆերանսը, որն անցկացվելու էր Եվրամիությունում, և որի ընթացքում Հայաստանը կարող էր ստանալ զգալի ֆինանսա-տնտեսական ներդրումներ՝ մոտ 1 միլիարդի չափով: Թե ինչ է դա նշանակում Հայաստանի համար` երևի ավելորդ է բացատրել: Բավական է ընդամենը արձանագրել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունն արդեն տևական ժամանակ է մեկ միլիարդ վարկ է փնտրում Չինաստանում, Ռուսաստանում, սակայն չի ստանում:

Այսպիսով, ակնհայտ է այն կորուստների ամբողջությունը, որ Հայաստանը կրում է քաղաքական իրավիճակի, այլ կերպ ասած` ժողովրդավարության բավարար, գոնե հուսադրող մակարդակի բացակայության պայմաններում: Բանն այն է, որ չնայած Հայաստանի հասցեին խրախուսական հայտարարություններին, Արևմուտքը այնուհանդերձ դեռևս չի հավատում և չի վստահում Հայաստանի իշխանությանը, Սերժ Սարգսյանին: Այլապես կլինեին ֆինանսատնտեսական ներդրումներ, քանի որ շատ մեծ է նաև դրանց քաղաքական նշանակությունը: Հայաստանում բարեփոխումները ունեն ֆինանսական աջակցության կարիք, որպեսզի դառնան անդառնալի, որպեսզի ամրապնդվեն: Սակայն Արևմուտքը ակնհայտորեն չի անում ներդրումներ, ինչը նշանակում է, որ չի վստահում Սերժ Սարգսյանին, չի հավատում, որ Սարգսյանը կլինի բարեփոխումների մասին իր հռչակագրերի տերը, կկատարի խոստումները: Սերժ Սարգսյանին չեն ցանկանում փող տալ` կասկածելով, որ նա այդ փողը իրականում ջուրն է գցելու և Հայաստանում բարեփոխումները շարունակելով ձևական բնույթ կրել` է՛լ ավելի մեծացնելու են ռուսական ազդեցությունը մեր երկրում:

Այդ ֆոնին, ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի նախաստորագրումը, անշուշտ, որոշակի քաղաքական աջակցություն է Սերժ Սարգսյանին, սակայն այդ քաղաքական աջակցությունը առկա կորուստների և ձգձգումների համատեքստում չափազանց թույլ է և աննշան: Առավել ևս, որ խոսքն ընդամենը նախաստորագրման մասին է: Եվ անգամ ստորագրման պարագայում, Հայաստանին պետք է ոչ թե երկրից ավելի դյուրին հեռանալու տարբերակներ, եթե նույնիսկ հեռացողները պետք է վերադառնան, այլ պետք են տարբերակներ մարդկանց հայրենիքում պահելու, այստեղ կյանքը նրանց համար գրավիչ, բարեկեցիկ դարձնելու: Իհարկե, հասկանալի է, որ ուղղակի իմաստով մեկը մյուսի հետ կապ չունի և վիզային ռեժիմի պարագայում խոսքն ընդամենը գործնական կամ անձնական առիթներով Եվրոպա մեկնելու հնարավորությունը դյուրացնելն է, ինչը նաև կարող է լավ ազդեցություն ունենալ հանրային մտածողության և աշխարհայացքի փոփոխության առումով: Սակայն, երբ համեմատության մեջ ենք դիտարկում այն, ինչը Եվրամիությունը ձգում է, և ինչում ընդառաջում մասնակի, ապա հասկանում ենք, որ ձգվում է Հայաստանի համար առավել կենսականը, ձգվում է այն, ինչը հենց պետք չէ ոչ մի րոպե ձգձգել: Սակայն այստեղ, իհարկե, մեղքը Արևմուտքինը չէ, այլ Հայաստանի իշխանությանը, Սերժ Սարգսյանինը, որի բարեփոխումները աննկատելիության աստիճան դանդաղ բնույթ են կրում, իսկ ավելի շուտ խորքային իմաստով գոյություն էլ չունեն:

Հայաստանի իշխանությունն է, որ պետք է շահագրգռված լինի և պետք է պատասխանատու լինի այն քայլերի համար, որոնք Արևմուտքին վստահություն կներշնչեն բարեփոխումների քաղաքականության հարցում հաստատակամության առումով և այդ վստահությունը կդառնա արդեն կոնկրետ ներդրումների աղբյուր: Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բարեփոխումները Հայաստանում ֆինանսական աջակցության կարիք ունեն: Բայց պետք չէ հայտարարել, Արևմուտքը այդ մասին շատ լավ գիտե, բայց նաև շատ հստակ ասել է՝ ինչքան շատ կլինեն բարեփոխումները, այդքան շատ կլինի փողը:

Այսինքն` առավոտյան բարեփոխումներ, կեսօրին` փողը: Այսինքն` պետք չէ ասել այն, ինչ Արևմուտքը առանց այդ էլ գիտե ու հասկանում է: Պետք է պարզապես հասկանալ այն, ինչ Արևմուտքն է ասում և կատարել երկրի բարեփոխմանն ուղղված ռեալ քայլեր, ստանալով արդեն Հայաստանի համար անվտանգության և կենսականության աստիճան անհրաժեշտ ֆինանսատնտեսական օժանդակությունը, որը թույլ կտա երկիրը դուրս բերել ճահճից և բարեփոխումների շնորհիվ էլ դնել ինստիտուցիոնալացված մրցունակության հիմքերը: Այլապես, Սերժ Սարգսյանը թող պատրաստի ոչ թե օժանդակության խնդրանքով, այլ հրաժեշտով լեցուն մի վերջին ելույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում