Մշակելով Windows8-ը՝ Microsoft-ը արմատական փոփոխությունների է ենթարկել իր գործառնական համակարգը 1995-ից ի վեր:
Ի դեմս Windows 8-ի, որի շնորհանդեսը ծրագրված է հոկտեմբերի 26-ին, անգամ Microsoft-ի ամենահավատարիմ սիրահարները, դժվար թե ճանաչեն հին ու բարի Windows-ին, գրում է Vedomosti-ն:
Տարբերությունն ակնհայտ է դառնում, հենց որ միանում է համակարգիչը: Սովորական աշխատանքային սեղանի փոխարեն ձեր աչքի առաջ է հայտնվում Metro ինտերֆեյսը՝ «աղյուսներով» (սվորական պիտակների փոխարեն), որը կարելի է տեղաշարժել ու լիաէկրան հավելվածներով, որոնք հարմարեցված են սենսորային էկրանին:
Նման ինտերֆեյսը օգտագործվում է պլանշետներում ու սմարթֆոններում: Աշխատանքային սեղանը պահպանվել է, սակայն այն հիմա հասանելի է հավելվածներից մեկի տեսքով, որը տեղկայված է սկզբնական էկրանի վրա:
«Հարցն այն է, թե որքան արագ կկարողանա Microsoft-ը իր նոր դիզայնով գրավել հավելվածներ մշակողների ուշադրությունը»,- գրում է հոդվածագիրը:








































