Friday, 07 06 2024
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը

Պետական դավադրության «համաշխարհային» մանիպուլյացիաները

Հայաստանում հենց ակտիվանում է քաղաքացիական անհնազանդության ֆոնը, անմիջապես ակտիվանում են նաև «համաշխարհային դավադրության» տեսության կողմնակիցները, որոնք փորձում են այս կամ այն քաղաքացիական շարժման, այս կամ այն ակցիայի, այս կամ այն դրսևորման հետևում անպայմանորեն տեսնել օտար ուժերի, օտարերկրյա պատվիրատուների:

Օրինակ՝ վերջին օրերին իշխանական ճամբարից, որտեղ էլ հենց հիմնականում ծվարել են «համաշխարհային դավադրության» տեսության կողմնակիցները, «Ժառանգություն»-ոստիկանություն հայտնի միջադեպի կապակցությամբ սկսել են խոսել, թե «Ժառանգությունը» օտար պատվեր էր կատարում այդ օրը, թե «Ժառանգությանը» մեսիջ է ուղղել փետրվարի 28-ին իր հայտնի ելույթն ունեցած ԱՄՆ դեսպանը, և այլն, և այլն:

Այդ ամենը` «համաշխարհային դավադրություն», օտար ուժեր, օտարերկրյա պատվերներ և այլն, կարելի էր պարզապես միջակ զառանցանք կամ հիվանդագին երևակայություն համարել, եթե դա դրված չլիներ պետական քարոզչության հիմքում և չհանդիսանար իշխանական քարոզչամեքենայի անկյունաքարերից մեկը: Դա հասարակական ընդվզմանը իշխանական լավագույն արձագանքն է, երբ սեփական իրավունքի համար, սեփական երկրի Սահմանադրության շրջանակում պայքարող քաղաքացիները որակվում են օտարերկրյա լրտեսներ, գործակալներ, կամակատարներ և այլն:

Փաստարկների բացակայությունն իշխանությունը փորձում է փոխհատուցել այդ էժանագին շահարկումներով, որոնք սակայն, չնայած իրենց էժանությանը, ինչ-որ դեր կատարում են, ազդում են հասարակության մի զգալի մասի վրա, քանի որ այդ քարոզչական ուղեղների լվացումը տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել նաև ԽՍՀՄ-ում: Չէ՞ որ խորհրդային կուսակցական նոմենկլատուրային բոսերը նույն կերպ էին կերակրում սեփական քաղաքացիներին՝ իրավունքի ամեն մի հիշատակում տեղավորելով «համաշխարհային դավադրության» շրջանակի մեջ: Հասարակության զգալի մասը դեռևս տրվում է այդ ստերեոտիպերին, ինչն էլ փորձում է օգտագործել Հայաստանի խորհրդա-ռուսական էությամբ իշխանությունը: Իրականում, սակայն, այդ զանազան տեսությունները բացարձակ դատարկաբանություն են, խավարամտություն:

Դրանք բացահայտելը պարզից էլ պարզ է: Ուղղակի պետք են հստակ չափանիշներ, որոնք անհրաժեշտ է սահմանել հասարակական-քաղաքական կյանքի համար: Դրանք են իրավունքը և օրենքը: Չկան «համաշխարհային դավադրություններ»: Կա օրենք և իրավունք, կա Սահմանադրություն: Կան դրանց շրջանակում գործող քաղաքացիներ, և կա դրանց շրջանակից դուրս գտնվող իշխանական համակարգ: Դավադրությունը հենց դա է, այսինքն՝ օրենքի, Սահմանադրության, իրավունքի շրջանակից դուրս գործելը: Եվ դա ոչ թե «համաշխարհային», այլ պետական դավադրություն է` դավադրություն սեփական պետության և ժողովրդի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում