Sunday, 12 07 2026
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է

Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովին և հանդես եկել ելույթով:

Ստորև ներկայացնում ենք այն.

«Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Այսօրվա համաժողովին քննարկվող հարցը շատ ակտուալ է ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների համար: Չնայած ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարին՝ ցավով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածքում կան երկրներ, որտեղ խրախուսվում են ռասիզմի երևույթները:

Այսօր Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության:

Այստեղ հարկ է մեջբերել Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Մենք չպետք է պղտորենք մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ և չպետք է զոմբիացնենք երիտասարդներին: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե”:

Ի հակադրումն այս տեսակետի՝ այս տարվա գարնանն Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով կառավարության նիստին, հայտարարեց. «Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»:

Տիկնայք և պարոնայք,
Նման ռասիստական և հակամարդկային հայտարարություններն իրենց արտացոլումն են գտնում ԶԼՄ-ներում և համացանցում: Նաև կցանկանայի նշել, որ հեռուստատեսությունն ու համացանցը հեղեղված են հակահայկական քարոզչությամբ:

Հարգարժան գործընկերներ,
2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման ենթարկեց՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: Ուշագրավ է, որ դեռ դատի ժամանակ ոճրագործի փաստաբանը հայտարարեց, թե “հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում»:

Հարգելի ընկերներ,

Արդյո՞ք կարող է լինել ռասիզմի և քսենոֆոբիայի առավել ցայտուն օրինակ: Իհարկե՝ ոչ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով Հունգարիայի կառավարության հետ, մարդասպանին տուն վերադարձրեց և ներում շնորհեց: Քնած հայ սպային կացնահարածին ներում շնորհելը քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակն է:

Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են, որ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և նպաստում տարածաշրջանում ապակայունության և լարվածության աճին:

Տիկնայք և պարոնայք,
Ավարտելով ելույթս՝ ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ Հայաստանը, ինչպես և ԱՊՀ մի շարք անդամ երկրներ, ընտրել է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում