Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Իրաքը մտադիր է զորքեր տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքը Քրդական ինքնավարությունից պահանջում է հավանության արժանացնել Թուրքիայի սահմանին զորքերի տեղակայումը, որի նպատակը թուրքական զորքերի մուտքը Իրաքի տարածք կանխելն է, ինչպես նաև Իրաքի տարածքի թուրքական ավիահարվածներին վերջ դնելը, որոնք ուղղված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ճամբարներին:

Այս մասին այսօր հայտարարել է Իրաքի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իսքենդեր Վիթվիթը.

«Մենք Քրդական ինքնավարությունից պահանջում ենք կենտրոնական կառավարությանը տալ Թուրքիայի սահմանին զորքեր տեղակայելու բոլոր իրավունքները՝ թուրքական զորքերի ներխուժումն Իրաք կանխելու համար:

Բաղդադի և Քրդական ինքնավարության վատ հարաբերությունները խանգարում են կենտրոնական կառավարությանը՝ ձեռնարկելու ավելի լուրջ քայլեր Իրաքի հյուսիում թուրքական զորքերի ռազմական գործողություններին արգելք հանդիսանալու համար: Իրաքի խորհրդարանը դիտարկում է Թուրքիայի հետ կնքված պայմանագրի չեղյալ հայտարարման հարցը, որում խոսք է գնում Իրաքի տարածքում թուրքական զինվորական կոնտինգենտի գտնվելու և ավիահարվածներ հասցնելու թույլտվության մասին:

Այդ համաձայնագիրը ճիշտ չէ, քանի որ սպառնում է պետության ինքնիշխանությանը: Շատ պատգամավորներ աջակցում են Թուրքիայի հետ կնքված այդ պայմանագրի չեղյալ հայտարարմանը: Վերջին ժամանակներս Թուրքիան սկսել է վարել տարածաշրջանի բոլոր երկրների գործերին միջամտելու քաղաքականություն: Այդ չարդարացված միջամտությունը մեծապես ազդել է Իրաքի և Թուրքիայի հարաբերությունների վրա և սպառնալիքի տակ է դրել դրանց հետագա զարգացումը:

Իրաքը բազմիցս զգուշացրել է Էրդողանի կառավարությանը, որպեսզի նա հրաժարվի Իրաքի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունից, սակայն, չնայած դրան, Անկարան շարունակում է միջամտել՝ դրանով իսկ փորձելով քաոսային իրավիճակ առաջացնել երկրի ներսում: Թուրքիան Իրաքում համագործակցում է մի շարք քաղաքական ուժերի հետ՝ ապակայունացնելու համար երկրում տիրող իրավիճակը:

Անկարայի վերջնական նպատակը Իրաքի մասնատումն ու ոչնչացումն է: Իրաքն ու Թուրքիան պետք է վերանայեն իրենց հարաբերությունները: Իրաքը կողմնակից է այդ հարաբերությունների բարելավմանը՝ պայմանով, որ Թուրքիան հրաժարվի երկրի ներքին գործերին միջամտելու իր քաղաքականությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում