Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն

Բնապահպանները պահանջում են անհապաղ կասեցնել կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը և «Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին
կրկնօրինակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

Հինգ օր առաջ` 11 հոկտեմբերի 2012 թվականին արված հայտարարությամբ, մի շարք բնապահպանական քաղաացիական նախաձեռնություններ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրել էին, այսպես կոչված, «փոքր ՀԷԿ-երի» կառուցման ծրագրի վերաբերյալ պահանջներ` դրանց կատարման համար սահմանելով կոնկրետ ժամկետներ:

Նույն օրը բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում նախարարը հրահանգել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Գետահովիտ համայնքում կառուցված և կառուցվող «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերը:

Մենք համարում ենք, որ նշված ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն տրամադրելու շրջանակներում նշված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի առնվազն`

ա/ «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երի ՇՄԱԳ-ի փորձաքննությունն իրականացրածփորձագետների և փորձաքննական եզրակացությունները հաստատած բնապահպանության նախարարիգործողությունների օրինականության հարցերը,

բ/ պետական պաշտոնյաների և մասնավոր ընկերությունների անօրինական գործողությունների հետևանքովՀայաստանի Հանրապետությանը և Գետահովիտ համայնքին պատճառված էկոլոգիական և տնտեսական վնասիչափերը,

Հարկ ենք համարում նշել նաև, որ միայն Գետահովիտ համայնքով փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրը չի կարող սահմանափակվել: Անհրաժեշտ է կատարել վճռական և համալիր քայլեր այդ օբյեկտների ունեցած բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցությունները ուսումնասիրելու և գնահատման համապատասխան չափորոշիչներ մշակելու ուղղությամբ:

Մենք պնդում ենք այն պահանջը, որ պետք է անհապաղ և անվերապահորեն կասեցվեն կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվությունները, մինչև մշակվեն փոքր ՀԷԿ-երի ունեցած բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցության համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ: Ավելին, մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերագնահատվեն արդեն իսկ գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը` ելնելով մշակված համալիր չափանիշներից:

Վերահաստատելով մեր առաջին հայտարարությամբ ներկայացված պահանջները`

1. Բնապահպանության նախարարին ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներին հորդորում ենք անհապաղ` մեկ-երկու օրվա ընթացքում, սկսել «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերն ուսումնասիրող աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակի սահմանումը.

2. Ընթացիկ շաբաթվա մեջ նախաձեռնել, որ ՀՀ վարչապետի կողմից ձևավորվի նոր` միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ոլորտը և կմշակի փոքր ՀԷԿ-երի` շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ազդեցությունների գնահատման համալիր մեթոդաբանություն: Միջգերատեսչական աշխատանքային խմբում պետք է առնվազն ներկայացված լինեն բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան ոլորտի մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3. Մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկել վարչարարական միջոցներ՝ արդեն իսկ կառուցման թույլտվությունստացած փոքր ՀԷԿ-երի շինարարության գործընթացները կասեցնելու ուղղությամբ` մինչև դրանց ազդեցությանգնահատման համալիր մեթոդաբանության մշակումը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ գրավոր պատասխան:

Հ.Գ. Փոքր ՀԷԿ-երին առնչվող մեր հայտարարություններում առաջ քաշված պահանջների իրավական, բնապահպանական և սոցիալ-տնտեսական հիմնավորումների մասին տեղեկանքը կներկայացնենք լրացուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում