«Ժողովուրդ»-ը 2012թ. մայիսի 12-ի իր համարում (82-րդ) գրել էր, nr կենսաթոշակների թալանի գործով մեղադրվող և այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հափշտակած 240 մլն դրամը ամենամսյա վճարումների տեսքով կիսվել էր nրnշ պատգամավորների հետ: Դրա համար էլ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումներից հետո Խաչիկյանը սպառնացել էր իրեն ձերբակալելու դեպքում տալ այն բոլոր ՀՀԿ-ականների անունները, որոնք ոչ միայն տեղյակ են եղել իր գործունեությունից, այլև ինքը նրանց պարբերաբար գումարներ է վճարել: Ըստ այդմ, խոսվում էր, որ Խաչիկյանն այդ գումարները փոխանցել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, սակայն վերջինս չհաստատեց տեղեկությունը:
– Պարոն Սահակյան, գնացե՞լ եք Ձեր կուսակից ընկերոջը` Վազգեն Խաչիկյանին, տեսակցության:
– Դեռևս չեմ այցելել, բայց միտք ունեմ այցելելու, ոչ թե ինչ-որ բան իմանալու, այլ պատշաճությունից ելնելով:
-Ինչ-որ բան կա՞, որը Ձեզ խանգարում էր այս երկու շաբաթների ընթացքում այցելել նրան:
-Այդտեղ ես մի այդպիսի, որ ասենք, մեծ մոտեցում չեմ տեսնում, այցելելու կամ չայցելելու համար, համենայնդեպս, հակված եմ այցելելու: Սովորաբար նման տեղեր չեմ այցելում, բայց ուշիուշով հետևում եմ գործողություններին և չեմ կարծում, որ սենսացիաների գնալու ինչ-որ բան պետք է անեմ: Դեռ չեմ որոշել, թե երբ, բայց պետք է պայմանավորվեմ հատուկ համապատասխան մարմինների հետ:
– Ինչո՞ւ եք ասում` պատշաճությունից ելնելով, Դուք կարծում եք, որ նա մեղավո՞ր չէ:
– Չեմ կարծում` Խաչիկյանի կողմից որևէ յուրացում է տեղի ունեցել, պարզապես քննչական մարմինները բավական երկար ժամանակ քննություն են կատարել աշխատողների շրջանում, և այդ ամենի հետ կապված այնպիսի պատասխաններ են առաջ եկել, և ինձ թվում է` դրանք վերաբերվել են նաև Խաչիկյանին:
– Չկա՞ն համապատասխան փաստեր, որոնց հիման վրա նրան ձերբակալել են. Հիշեցնեմ` խոսքը վերաբերում է 240 մլն դրամ հափշտակելուն:
– Չեմ կարծում, որ այնտեղ այդքան մեծ հնարավորություններ կան, այնքան մեծ թվեր կան, որ Խաչիկյանը կարողանար յուրացնել:
– Ըստ մեր տեղեկությունների` Վ. Խաչիկյանն այդ գումարները կիսվել է Ձեզ հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Ուր էր`Աստված աներ (ծիծաղում է):
-Իսկ կուզենայի՞ք` կիսվեր:
-… (ծիծաղում է):








































