Եգիպտոսի գլխավոր դատախազը սկսել է հետաքննությունը «Մուսուլման եղբայրների» մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ` Կահիրեում անկարգություններ հրահրելու կասկածանքով:
Եգիպտոսի տասնյակ քաղաքական գործիչներ գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդին բողոք են ներկայացրել ընդդեմ իսլամիստների առաջնորդներ Իսամ ալ-Արյանի, Մուհամմեդ ալ-Բելտագի և ուրիշների: Նրանց մեղադրում են նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդների դեմ կիրառված բռնությունը խթանելու համար: Ակտիվիստների խոսքերով՝ «եղբայրների» ղեկավարներն իրենց կողմնակիցներին բացահայտորեն կոչ էին անում «հարձակվել ցուցարարների վրա»:








































