Sunday, 12 07 2026
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

Քոքոբելյա՞նն է տրոհում խմբակցությունը

«Անկախ նրանից, թե ինչ մարդկային ռեսուրս է ընդգրկված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մեջ, ես մեծ կասկածներ ունեմ այնպիսի դաշինքների արդյունավետ աշատանքի վերաբերյալ, որոնց մեջ գտնվող ուժերը գործնական, երկարատև, փորձություններով ճանապարհ չեն անցել: Այդ դիրքորոշումն է պատճառը, որ ես ասեցի՝ չեմ ուզում լքել կուսակցությունը վճռական պահին, դրա համար էլ եղա ցուցակում, բայց՝ հետին համարներում»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների փոխադարձ անհանդուրժող կեցվածքին: Նա նշել է, որ ի սկզբանե այդ միավորման նվաճումներին չէր հավատում:

Լարիսա Ալավերդյանը կարծիք է հայտնել, որ դա նախապես ծրագրված էր՝ «Ժառանգությանը» ևս մեկ հարված հասցնելու նպատակադրմամբ: Իսկ եթե ծրագրված չէր, ապա, ըստ Լարիսա Ալավերդյանի, միությունը սխալ էր տեսական ու պրակտիկ տեսակետից:

«Ես մի քանի անգամ նշել եմ, որ դյուրահավատությունը ամենավատ կողմը չէ մարդկային առումով, բայց քաղաքական խմբի համար դա հաճախ դառնում է մեծ փորձություն, և ոտքի կանգնելու համար մեծ ուժ է պետք»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության և խմբակցության անդամները դյուրահավատ գտնվեցին: Րաֆիի Հովհաննիսյանը, ըստ նրա, մեղմ բառապաշար է ընտրել, իսկ Խաչատուր Քոքոբելյանը սրընթաց տրոհման է տանում խմբակցությունը, ինչն էլ գալիս է ապացուցելու, որ տրոհումը ծրագրավորված էր Քոքոբելյանի կողմից:

Նախկին պատգամավորը հիշեցրել է, որ «Ժառանգությունը» ևս մեկ փորձություն ունեցավ 2009 թվականին, բայց թե՛ խմբակցությունը, թե՛ ակտիվը կարողացան արագորեն ոտքի կանգնել. «Ես պետք է հուսամ, որ այս անգամ էլ ոտքի կկանգնի»:

Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ ծայրահեղ հուսախաբ են «Ժառանգությունը» և իր ղեկավարը: Այնուհանդերձ դժվարանում է ասել՝ խմբակցությունը կտրոհվի, թե՝ ոչ. «Հայկական քաղաքական դաշտի զարգացումները չեն կարող ասել՝ կլինի՞ ապահարզան, թե՞ ոչ: Եղել է վիրավորանք քաղաքական դաշտի լիդերին՝ մյուս քաղաքական ուժի կողմից, բայց հետո հայտնվել են նույն խմբակցության մեջ»:

Լարիսա Ալավերդյանը նշել է, որ եթե իրեն մնար՝ կընտրեր «Ժառանգության» համագործակցությունը ոչ թե կուսակցության, այլ քաղաքացիական հասարակության հետ, ինչը, ըստ իրեն, «Ժառանգության» մոտ շատ լավ է ստացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում