Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Գալուստ Սահակյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հավաստիացրել է, որ ինչպես Իրանի նախորդ դեսպանները, պարոն Ռեիսին նույնպես ջերմության պակաս չի զգա Հայաստանում: Երկու հարևան երկրների ու ժողովուրդների միջև հազարամյակների ընթացքում ձևավորված ամուր կապերն ու պատմական-մշակութային ընդհանրություններն իրական հիմք ու խթան են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար: Երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում թեև տարեցտարի ավելի ու ավելի է ամրապնդվում ու զարգանում, բայց հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները շատ ավելի մեծ են ու հեռանկարային, և երկուստեք պետք է ամեն ինչ անել՝ դրանք կյանքի կոչելու համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ տարիներ շարունակ ինքը ղեկավարում է Հայաստան-Իրան բարեկամական խումբը, քաջատեղյակ է երկու երկրների քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրներին և միշտ կողմ է եղել ու ամեն ինչ արել՝ ամրապնդելու կառուցողական ու փոխշահավետ համագործակցությունը: Նա կարևորել է խորհրդարանական ու ժողովրդական դիվանագիտության դերը երկու երկրների արդյունավետ ու կայուն հարաբերությունների զարգացման գործում:

«Երկու երկրների ու ժողովուրդների՝ դարերով ձևավորված ավանդական կապերի ամրապնդման անհրաժեշտությունն էլ ավելի է մեծանում փոխշահավետ ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Մենք ցանկանում ենք, որ Իրանը շուտափույթ լուծի իր խնդիրները, քանզի ինչքան Իրանը կայուն լինի, այնքան մեր փոխհարաբերությունները ավելի կամրապնդվեն»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և ընդունելության համար ու հավաստիացրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին նույն տեսակետն ունեն նաև Իրանի իշխանությունները: Նա հույս է հայտնել, որ կիրականացվեն տնտեսական ոլորտի փոխշահավետ ռազմավարական ծրագրերը, որոնց հետ կապված խնդիրները հանգամանորեն կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում, կհստակեցվեն ժամկետներն ու անելիքները: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին Գալուստ Սահակյանին ներկայացրել է Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նոր կազմը՝ փոխանցելով նաև խմբի անդամների՝ հայ գործընկերների հետ ակտիվ համագործակցելու պատրաստակամությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև խորհրդարանական համագործակցությանը, քաղաքական ու տնտեսական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում