Sunday, 12 07 2026
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Րաֆֆին ու Լևոնը կմրցեն Բարգավաճի «տակի» համար

Հայաստանի նախագահական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում ավելի որոշակի են դառնում ոչ թե նրանք, ովքեր հավակնելու են նախագահական պաշտոնին, այսինքն` լինելու են թեկնածու, այլ նրանք, ովքեր որևէ հույս չեն կարող փայփայել նախագահական ընտրություններում դերակատար լինելու համար:

Օրինակ` այդպիսին է այլևս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր վերջին հայտարարություններով դարձավ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի կազմալուծման պատճառ: Իհարկե, դե յուրե դեռևս որևէ կազմալուծում չկա, բայց դե ֆակտո դաշինքն այլևս գոյություն չունի, ինչի պատճառը «Ժառանգության» առաջնորդի, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություններն ու գործողություններն էին կամ դրանցից հերթականը:

Սակայն, իհարկե, էականը այն չէ, թե ինչ է կատարվում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միջև, ինչ են նրանք պայմանավորվել և ինչ են խախտել, ով է խախտել, ինչը և ինչպես: Սա նրանց գործն է, իսկ մեզ, բնականաբար, հետաքրքրում է այն, թե ինչ հասարակական-քաղաքական միտումների մասին է այս ամենը խոսում: Եվ այս տեսանկյունից շատ քչերն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքի վրա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հոկտեմբերի 1-ի հայտնի ասուլիսում հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն իր համար փակ թեմա չէ: Նա հերքել էր, որ նման հանդիպում արդեն եղել է, սակայն ասել էր, որ դա փակ տարածք չէ իր համար: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը կամ նախապատրաստում էր ինչ-որ բան, կամ նախապատրաստում էր այդ ինչ-որ բանի հրապարակայնացումը ԲՀԿ-ի հետ:

Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարության մեջ արդեն իսկ հստակ էր, որ նա կարծես թե նոր դաշինքի ճանապարհ է ուրվագծում, և նման պայմաններում բնական է, որ համեմատաբար հին դաշինքը «Ազատ դեմոկրատներ»-ի հետ նրան պետք չէ, առավել ևս, որ դեմոկրատները բավական կոշտ դիրքորոշում ունեին Հայաստանի ներկայիս իրավիճակի հարցում ԲՀԿ-ի պատասխանատվության վերաբերյալ: Այսինքն` «Ազատ դեմոկրատները» ըստ էության արդեն ոչ թե դաշնակից, այլ բեռ էր դառնում Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանկարների համար, առավել ևս, որ նա ավելի լուրջ քաղաքական հեռանկարներ, քան «Բարգավաճ Հայաստան»-ի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կուրսի սպասարկման դափնիներն են, երևի թե հայաստանյան քաղաքական դաշտում այլևս չունի:

«Բարգավաճ Հայաստան»-ն, ըստ ամենայնի, այսպես ասած, իր շրջապատն է համալրում նախագահական ընտրությունների առնվազն երկրորդ փուլի շուրջ Սերժ Սարգսյանի հետ առևտուր սկսելու համար: Թեև առաջնային ծրագիրն, իհարկե, առաջին փուլն է, եթե հաջողվի միանգամից աջակցություն կորզել թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանից, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանից: Սակայն եթե առաջինի դեպքում չստացվի, ապա երկրորդի դեպքում այդ գործիչները արդեն ակնհայտորեն գրեթե ԲՀԿ-ի և Քոչարյանի գրպանում են` իրենց համար, իհարկե, լավագույն դեպքում:

Ի դեպ, այստեղ նաև որոշակիորեն նոր մրցակցություն է ձևավորվելու Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև, թե ով է ավելի շատ օգնելու «Բարգավաճ Հայաստան»-ի և Քոչարյանի թեկնածուին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում