Friday, 10 07 2026
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

Հայաստանում խոսքի ազատության աստիճանը բարձրացել է տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ

«Մարտի 1»-ի իրադարձությունների համատեքստում ճնշումների էին ենթարկվել լրատվամիջոցները, դրանից հետո նման դեպքեր չեն եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն՝ անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության թեմային:

Ըստ նրա՝ Հայաստանում խոսքի ազատության աստիճանը բարձրացել է, բայց բարձրացել է տեխնոլոգիաների զարգացման, ինտերնետի տարածման շնորհիվ և շնորհիվ այն բանի, որ մարդիկ կարողանում են օգտագործել այդ նոր տեխնոլոգիաները, որպեսզի իրենց ասելիքը, իրենց կարծիքները տեղ հասցնեն: Սակայն պետության քաղաքականությունն այս ոլորտում, Նավասարդյանի համոզմամբ, առանձնապես մեծ առաջընթաց չի ապրել:

«Միգուցե որոշ չափով որակապես տարբերվում էր հեռուստաընկերությունների կողմից խորհրդարանական ընտրությունների լուսաբանումը, երբ չեն ստեղծվում անհավասար պայմաններ տարբեր քաղաքական ուժերի և թեկնածուների համար՝ այն, ինչ մենք արձանագրում էինք նախորդ համապետական ընտրությունների ժամանակ»,- պարզաբանեց Երևանի մամուլի ակումբի ղեկավարը:

Խոսելով 2008 թ. մարտյան դեպքերի օրերին հայտարարված արտակարգ դրության ընթացքում լրատվամիջոցների աշխատանքից՝ Նավասարդյանն ասաց, որ լրատվամիջոցները որոշակի ճնշումների ենթարկվեցին, ոչ օրինական գրաքննություն իրականացվեց: Սակայն, ըստ նրա, այդպիսի դեպքեր դրանից հետո չեն եղել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ֆեյսբուքյան էջում գրել էր. «Խոսքը միայն իմ անձեռնմխելիության մասին չէ. այսպիսով վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը, ուստի և վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը: Սա ոչ թե իմ գաղափարների և սկզբունքների մասին է, այլև բոլորիս համոզմունք ունենալու և այն արտահայտելու իրավունքի մասին է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում