Tuesday, 14 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը

ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստում քննարկել է ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը:

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղխորհուրդը քննարկել է Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության օրինաստեղծ գործունեության մասին խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հաշվետվությունը: Ըստ այդմ, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 19 օրենքի նախագիծ:

ՕԵԿ Քաղխորհուրդը առանձնակի կարևորել է «Օրինաց երկիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը, որը պայմանավորված է արտոնագրային վճարներ վճարող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց և այլ տնտեսվարողների շրջանակը ավելացնելու հետ: Ըստ կուսակցության նախընտրական և գործունեության ռազմավարական ծրագրի առաջնահերթությունների` ՕԵԿ-ը ծրագրում է օրենսդրական բարեփոխումների միջոցով խթանել փոքր, գերփոքր տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև տարբեր տնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց զարգացումը: 2010 թվականի դեկտեմբերի 28-ին «Օրինաց երկիր» խմբակցության համահեղինակությամբ ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքը տասնյակ հազարավոր քաղաքացիների հնարավորություն ընձեռեց իրենց գործունեությունը ծավալել` վճարելով արտոնագրային վճարներ, ինչը զերծ է պահում նրանց հարկային մարմինների կողմից պարբերաբար իրականացվող ստուգումներից և հաշվապահական լրացուցիչ գործունեություն ծավալելուց: Ըստ վիճակագրական տվյալների` արդեն իսկ կան շուրջ 30 հազար արտոնագրային վճարներով գործունեություն ծավալողներ, վերջին մեկուկես տարում սա լուրջ ցուցանիշ է և անհրաժեշտություն է առաջացել 6 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը փոխարինել 8 մլն դրամի:

Քաղխորհուրդը քննարկել է նաև խմբակցության կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» օրենքի նախագծի ընդունումը, որը հնարավորություն կտա, որ խելացի, բայց բավարար ֆինանսական միջոցներ չունեցող երիտասարդների համար պետության աջակցությամբ ներդրվի երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով կրթության վարկավորման համակարգ, ինչը հնարավորություն կտա ուսանողին ստանալ մատչելի և երաշխավորված կրթություն:

ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվս այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում