Սիրիայի ապստամբներն այսօր YouTube վիդեոհոսթինգում տեղադրել են տեսանյութ, որում երևում է Հալեպի արևելյան արվարձանում նրանց կողմից գրավված հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) զորքերի բազան:
Տեսագրությունում երևում են ռադիոտեղակայիչներ, հակաօդային հրթիռներ: Ապստամբների խոսքերով՝ գրավված բազայում տեղակայված են «Վոլգա» տեսակի C-75 համաակարգեր, որոնք ի վիճակի են թիրախին հարվածել 43 կմ հեռավորության վրա:
Այնուամենայնիվ, առանց բավարար հմտությունների՝ ապստամբները չեն կարող օգտագործել հրթիռային համալիրները, ուստի նրանք կարող են բավարարվել միայն սովորական սպառազինության պահեստներով, որտեղից նրանք հանել են ինքնաձիգներ, գնդացիրներ և նռնականետեր:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ապստամբներին, բազայի համար մղած մարտում նրանք կորցրել են 4 մարդ: Զինվորականների շրջանում կորուստների մասին չի հաղորդվում:
Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի ապստամբների ձեռքում հայտնված արդեն 4-րդ հակաօդային պաշտպանության բազան:





































