Thursday, 16 07 2026
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին

Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ավանի և Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:

«Մարսել կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն արդեն իսկ ներկայացվել են մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ առաջարկություններ: Մենք պատրաստ ենք նաև քննարկելու կոնկրետ համագործակցության ծրագրեր ինչպես Մարսելի քաղաքապետարանի, այնպես էլ առանձին թաղամասերի հետ»,-նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել Գարո Հովսեփյանին սփյուռքում ծավալող իր գործունեության համար:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի համար` Գարո Հովսեփյանը նշել է, որ Էրեբունի-Երևան տոնը մեծ շուքով նշվում է նաև Մարսելի հայ համայքի կողմից` հայ մշակույթի տանը կազմակերպվող մի շարք միջոցառումների շրջանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կարևորելով ոչ միայն քաղաքների, այլև վարչական շրջանների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկկողմանի հետաքրքրությունը մի շարք ոլորտներում համատեղ գործակցության վերաբերյալ` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի և Մարսել քաղաքի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է խթանել երկկողմ հասարակական և տնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը, իրականացնել համայնքների կառավարմանն առնչվող ոլորտների փորձի փոխանակում, ինչպես նաև զարգացնել գիտական ու մշակութային կապերն ու քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ:

Շնորհավորելով կողմերին հուշագրի ստորագրման և համագործակցության ամրագրման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Ավան վարչական շրջանի և Մարսելի 13–րդ և 14–րդ շրջանների թաղամասերի միջև կծավալվի ակտիվ ու արդյունավետ գործակցություն և հնարավոր կլինի կյանքի կոչել համատեղ բազմաթիվ ծրագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում