Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Ադրբեջանական նավթը սպառվում է

Ադրբեջանական Modern.az պորտալին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի նախկին օգնական, քաղաքագետ Էլդար Նամազովն անդրադարձել է Ադրբեջանում նավթի արդյունահանման կտրուկ անկման վերաբերյալ բրիտանական British Petroleum ընկերությանը նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքին.

«British Petroleum-ը մեղավոր չէ Ադրբեջանում նավթի արդյունահանման անկման համար: Նավթի արդյունահանման կտրուկ անկումն ընթանում է նախապես ընդունված պլանի համաձայն: Նավթային «Դարի պայմանագրի» կնքումից (1994) հետո մշակվել է հատուկ պլան, որով նախատեսվում էր, որ նավթի արդյունահանումը որոշ ժամանակ աճելու է, հասնելու է իր գագաթնակետին, որոշ ժամանակ մնալու է այդ մակարդակին, ապա սկսելու է գահավիժել:

Մի քանի տարի առաջ ադրբեջանական ղեկավարությունը հպարտորեն հայտարարում էր նավթի արդյունահանման 25 տոկոսանոց աճի մասին: Դա աննախադեպ ցուցանիշ էր, սակայն դա տեղի էր ունենում նախապես պատրաստված պլանի համաձայն: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է, որ նավթի արդյունահանումը հետագայում նույնպես անկում է ապրելու՝ մինչև չհասնի 1 տոկոսի: Այստեղ որևէ զարմանալի բան չկա:

Ադրբեջանական իշխանությունների և British Petroleum ընկերության միջև ծնունդ առած վեճը չունի քաղաքական ենթատեքստ: Իմ կարծիքով՝ լուրջ տարաձայնություններ չկան, և կշարունակվի British Petroleum-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը: Այստեղ դեր են խաղում ոչ թե քաղաքական, այլ՝ հոգեբանական գործոնները:

Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է հասարակությանը պարզաբանել, թե ինչու է նավթարդյունահանումը, որը 3-4 տարի առաջ աճել էր 25 տոկոսով, այժմ զգալիորեն անկում ապրում: Դրա համար էլ ես ճիշտ չեմ համարում մեղքը բրիտանական ընկերության վրա բարդելը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի սկզբներին բրիտանական The Economist պարբերականը գրել էր, որ ադրբեջանական նավթի պաշարները կարող են սպառվել արդեն 2028 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում