Monday, 13 07 2026
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում

Սերժ Սարգսյանը երկաթը տաք տաք է ծեծել

Հանրապետական կուսակցությունը երեկ գործկոմի նիստ է հրավիրել, որի ընթացքում, ինչպես հայտարարվել է պաշտոնապես, քննարկվել են ներկուսակցական, նախագահի թեկնածու առաջադրելու նպատակով արտահերթ համագումարի հրավիրման հարցեր: Սակայն այս պաշտոնական հայտարարություններից դուրս, ՀՀԿ գործկոմի նիստը հետաքրքրական է նրանով, որ տեղի է ունեցել անմիջապես Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտնի հայտարարության և Գագիկ Ծառուկյանի հետ նրա հանդիպման հաջորդ օրն իսկ: Այսինքն՝ չի բացառվում, որ ՀՀԿ գործկոմի նիստի բուն դրդապատճառը կամ առիթը եղել է հենց ԱՄՆ դեսպանի տված կոշտ գնահատականը Օսկանյանի գործին և նաև հանդիպումը, ըստ էության՝ ջերմ հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, համենայն դեպս՝ պաշտոնական հաղորդագրության մակարդակում արձանագրված ջերմության մասով:

Անշուշտ, ՀՀԿ-ն չէր կարող այս զարգացումներն աչքաթող անել, քանի որ խոսքը բավական արտառոց ֆորմատի մասին է՝ ԱՄՆ դեսպան – Ծառուկյան: Ծառուկյան, որը գրեթե հանդիսանում է Ռուսաստանի և Բելառուսի ոչ պաշտոնական դեսպանը Հայաստանում: Այս իմաստով նույնիսկ կարելի է ասել, որ ՀՀԿ գործկոմի նիստը, ըստ էության, հաստատում է նախօրեին մեր արած կանխատեսումն այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի և Ծառուկյանի հանդիպումը կարող է դառնալ նոր քաղաքական իրավիճակի, նոր զարգացումների սկիզբ: Այստեղ, բնականաբար, մարտահրավեր կա ՀՀԿ-ի համար, որովհետև եթե մինչ այս ՀՀԿ-ն իրեն համարում էր, այսպես ասած, Արևմուտքի կողմից ապահովագրված ուժ, ապա Ծառուկյանի և Հեֆերնի հանդիպումը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ:

Չի բացառվում, որ այս իրավիճակից փորձել է օգտվել նաև Սերժ Սարգսյանը և հանդիպման փաստից առանց այդ էլ որոշակիորեն ճնշված ու շոկի մեջ ՀՀԿ-ականներին ճնշել իր հերթին և ներկայացնել իր համար անհրաժեշտ պահանջներ, անել դիտողություններ: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ԲՀԿ ֆորմատի հանդիպումը Սերժ Սարգսյանը փորձել է օգտագործել տաք-տաք և այդ տաք-տաք ծեծած երկաթով մի փոքր ՀՀԿ-ն ծեծել, ինչը նրան չէր խանգարի նախագահական ընտրություններից առաջ կուսակցության մեջ սանձերը ձգած պահելու տեսանկյունից:

Առավել ևս այժմ, երբ այնպիսի նախանշաններ են, որ Արևմուտքը պատրաստ է աջակցել հակառակ՝ ԲՀԿ-ական բևեռին, որտեղ կարող է տեղի ունենալ կոնսոլիդացիոն գործընթաց, Սերժ Սարգսյանի համար չափազանց կարևոր է բռի մեջ պահել ՀՀԿ-ն՝ արտահոսք կամ առնետավազք թույլ չտալու և այդպիսով ներիշխանական հեղաշրջման վտանգ չառաջացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում