Հալեպի ծայրամասում` Գոնդոլի հրապարակում, կրկին հայ է զոհվել. ազատ բանակի դիպուկահարի փամփուշտը խոցել է 55-ամյա հայազգի Ժան Թահանին: Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է ,որ ըստ տվյալների` նույն փամփուշտը խոցել է նաև մեկ այլ հայազգի երիտասարդի`Հովիկ Թամփալյանին, ով, նախնական տեղեկություններով, 25 տարեկան է: Ժիրայր Ռեիսյանի խոսքով` վերջինս այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ. «նրա վիճակը մտահոգիչ չէ»:
Ժիրայր Ռեիսյանի տեղեկացմամբ` հաստատվել են նաև այն լուրերը, որ հոկտեմբերի 10-ի կեսօրին Հալեպի Նոր Գյուղ շրջանում կրկին դիպուկահարների փամփուշտից վիրավորվել է 35-ամյա Գևորգ Թալշյանը: Բժիշկների տեղեկացմամբ` փամփուշտը դեռ գտնվում է Թալշյանի մարմնում: Նա ևս այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո է. «նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում»:










































