Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Մի հարցրու, թե ում համար է հնչում զանգը…

Օրերս «Ռեգնում» գործակալությունը տարածեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի նամակը, որում, «պատասխանելով» նույն գործակալությանը ՀՀ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վահան Փափազյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցներում արված որոշ հայտարարություններին, անհաջող փորձ է արվում հերքել անհերքելին: Մենք ափսոսում ենք, որ հաջորդիվ ներկայացվող տողերը դարձել են անհրաժեշտ:
Վստահ լինելով, որ սույն նամակի բովանդակությանը առնվազն հավանություն է տվել ինքը` Քոչարյանը, եւ մի կողմ թողնելով տեքստի հեղինակի (հեղինակների՞) մասին ինքնին շատ բան ասող ջղագրգիռ, անհարգալից ոճն ու չհաջողված «սրամտությունները», հարկ ենք համարում անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի որոշ մեկնաբանություններին եւ գնահատականներին, որոնք ս.թ. հոկտեմբերի 10-ին «Ռեգնում»-ին Րաֆֆի Հովհաննիսյանի տված հարցազրույցի արձագանքն են:
Եվ այսպես` երկրորդ նախագահի գրասենյակը բառացիորեն խոստովանում ու հաստատում է, որ մինչեւ 1997 թվականը, երբ ԼՂՀ-ն, գրասենյակի ղեկավարի պնդմամբ, դուրս մղվեց բանակցային գործընթացից, որպես ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է բազմաթիվ հանդիպումների, իսկ ՀՀ նախագահի կարգավիճակում նրա պաշտոնավարման օրոք Արցախն ուղղակի մասնակցել է միայն ԵԱՀԿ նախագահողի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ իրականացվող հրադադարի պայմանակարգի մոնիթորինգին, բայց «ուղղակի ներգրավված չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ֆորմատում», եւ «այդտեղ ԼՂՀ շահերը հետապնդում է Հայաստանի նախագահը` իր քայլերը համաձայնեցնելով ԼՂՀ նախագահի հետ»:
«Նորաստեղծ Մինսկի խումբը նույն տարվա (1992թ.) հունիսից մինչեւ սեպտեմբեր ժամանակահատվածը Հռոմում կողմերի միջեւ հինգ հանդիպում անցկացրեց: ԼՂՀ ներկայացուցիչները` Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը եւ Բորիս Առուշանյանը հանդիպումներին մասնակցել են երրորդ էտապից»,- ասված է Վ.Սողոմոնյանի նամակում: Նկատենք, որ այդ շրջանում ՀՀ արտգործնախարարը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ում պաշտոնավարման օրոք սկիզբ դրվեց խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին ու ստեղծվեց ԵԱՀԽ Մինսկի խումբը: Թերեւս բարեբախտություն կարելի է համարել, որ գրասենյակի ղեկավարը առնվազն չի հերքում, որ ՀՀ առաջին արտգործնախարարը «մասնակցել է ԵԱՀԽ հելսինկյան լրացուցիչ հանդիպմանը», որտեղ էլ, ի գիտություն հայտնենք, գցվեց հիշատակված հռոմյան հանդիպումների խարիսխը եւ ապահովվեց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունն այդ հանդիպումներին: Այսինքն` գրասենյակը խոստովանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում ԼՂՀ իշխանությունները մասնակցել են 5 հանդիպումից 3-ին:
Նախքան Քոչարյանի գրասենյակի մյուս ինքնախոստովանություններին անցնելը, հարկ ենք համարում անդրադառնալ 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ-ի լրացուցիչ հանդիպման ժամանակ հաստատված փաստաթղթի 10-րդ կետում օգտագործված «ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչներ» ձեւակերպման առնչությամբ Վ.Սողոմոնյանի քննադատությանը: Քանի որ այդ հանդիպմանը մասնակցել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, հանրությանն ու երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուին իրազեկենք այնտեղ ընթացած բուռն բանավեճերի որոշ մանրամասների մասին:
Ինչպես միշտ, այն ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն արտահայտվել է Արցախի ինքնորոշման օգտին եւ հիշատակվող պաշտոնական փաստաթղթի նախնական տարբերակում համաձայնեցրել էր «ԼՂ կառավարություն» բառեզրը: Սակայն, երբ Ադրբեջանին օգնության հասած Թուրքիան առարկեց դրա դեմ, Ր.Հովհաննիսյանը հասավ նրան, որ մյուս կողմի պահանջած` «Ադրբեջանի ԼՂ մարզի հայկական եւ ադրբեջանական համայնքներ» ձեւակերպումից ոչ միայն դուրս մղվեցին «ադրբեջանական» եւ «համայնքներ» բառերը, այլեւ փոխզիջումային ձեւակերպման մեջ տեղ գտավ «ԼՂ կառավարություն» դրույթին գրեթե համարժեք «ընտրված եւ այլ ներկայացուցիչներ» ձեւակերպումը: Հստակեցնենք, որ «ԼՂ ընտրված ներկայացուցիչները» Արցախի նախագահն ու նրա պատվիրակության պաշտոնատար անձինք էին, իսկ «այլ ներկայացուցիչները»` ԼՂ հայկական եւ մնացած համայնքների սոցիալական, կրոնական եւ կարեւոր այլ ոլորտների ներկայացուցիչները:
Սա համեմատական առավելություն էր ստեղծում արցախյան կողմի համար (այդ թվում` ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ)` հետեւողական աշխատանքով ամրագրել իր գերակա կարգավիճակը` որպես պետության ներկայացուցչի: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը, ցավոք, խախտեց Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցումը. այն է` Հռոմում պաշտոնական սեղանի շուրջ չնստել ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ միասին, մինչեւ որ չամրագրվի ԼՂՀ-ի պատվիրակության` որպես բանակցող կողմի, կարգավիճակը: Քոչարյանը նստել էր սեղանի շուրջ` հետեւելով այլոց խորհրդին եւ դրանով լեգիտիմացրել «երկու համայնքների»` ադրբեջանա-թուրքական մոտեցումը` թույլ տալով, որ իրեն ներկայացնեն որպես հայկական համայնքի ներկայացուցիչ:
Ի դեպ, հենց 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԽ հելսինկյան լրացուցիչ հանդիպման հաստատված փաստաթղթում էր, որ կորզվեց նաեւ «Հայաստանի եւ ԼՂ միջեւ հումանիտար միջանցք ապահովելու» պահանջը, որը 1992թ. մայիսյան հերոսամարտերով ի կատար ածեց հայկական կողմը: Հայկական զորքերի առաջխաղացումների արդյունքում Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ որեւէ բանաձեւ չընդունվեց, քանի որ Հայաստանի եւ Արցախի միջեւ հումանիտար միջանցքի բացումն այլեւս միջազգայնորեն ամրագրված լեգիտիմ պահանջ էր, որն Ադրբեջանը հրաժարվել էր կատարել, իսկ միջազգային հանրությունն էլ անզոր գտնվեց այդ հարցում եւ չէր կարող հայկական կողմին մեղադրել միջազգային այդ պահանջն իրականացնելու համար:
Նշելով ԼՂՀ փաստացի ղեկավարի` ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ բանակցությունների եւ ԼՂՀ մասնակցությամբ ընդունված 1994թ. մայիսյան զինադադարի համաձայնագրի մասին, որում կա նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը, ապաեւ Մոսկվայում` 1995թ. Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂՀ նախագահների մասնակցությամբ եւս մեկ հանդիպման մասին, երկրորդ նախագահի գրասենյակը փաստորեն հաստատում է, որ ՀՀ ԱԳ տարբեր նախարարների պաշտոնավարման օրոք ամեն կերպ փորձ է արվել ապահովել բանակցություններին ԼՂՀ ընտրված բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությունը: Այլ հարց է, որ երբեմն այդ փորձերի ձախողման պատասխանատուն հենց Քոչարյանն է եղել` ինչպես 1992թ. Հռոմի հանդիպումների ժամանակ, քանի որ վերջինս, հավանաբար, իր «բարձր պրոֆեսիոնալիզմի» արդյունքում, որն այդքան կարեւորում է Վ.Սողոմոնյանը, տարբերություն չի տեսել «ընտրված ներկայացուցիչներ» եւ «այլ ներկայացուցիչներ» ձեւակերպումների միջեւ ու չի ամրապնդել հայկական կողմի` վերը հիշատակված համեմատական առավելությունը: Սողոմոնյանը միաժամանակ հաստատում է, որ բանակցային գործընթացում ներգրավված են եղել նաեւ այլ դերակատարներ, այդ թվում` ԼՂՀ-ից, որոնց անուններն անգամ ինքն է հնչեցնում: Ուզում ես հասկանալ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի բերված եւ ընդհանրացված (ի դեպ` առանց անուններ նշելու) փաստերից ո՞րն է հերքում Քոչարյանի գրասենյակը:
Դրա փոխարեն արձագանքի հեղինակը կարո՞ղ է արդյոք հիշատակել, թե Քոչարյանի նախագահության եւ նրա կողմից նշանակված ԱԳ նախարարի պաշտոնավարման շրջանում քանի՞ հանդիպում է կազմակերպվել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Պարզ է, թե ինչու է նրան մնում իբրեւ նվաճում ներկայացնել ընդամենը Մինսկի խմբի համանախագահների ոչ հաճախակի ու իմիտացիոն այցերը Ստեփանակերտ:
Արձագանք-նամակում ասվում է նաեւ, որ բանակցություններում «ԼՂՀ շահերը հետապնդում է ՀՀ նախագահը` իր քայլերը համաձայնեցնելով ԼՂՀ նախագահի հետ»: Հիշեցնենք, այդ մոտեցումը կարմիր թելի պես անցնում էր նաեւ 2003թ. նախագահական ընտրությունների նախօրեին նախագահի թեկնածուներ հեռուստաբանավեճի ընթացքում Քոչարյանի բերած հակափաստարկներում: Սրան էլ պետք է հավելել վերջին տարիներին Մինսկի խմբի համանախագահների բազմիցս արած հայտարարություններն առ այն, որ բանակցություններում «ԼՂ-ն Հայաստանով փոխարինվել է 1998թ. պաշտոնական Երեւանի որոշմամբ»: Անհայտ է, թե ինչու Քոչարյանի գրասենյակը չփորձեց «պատասխանել» համանախագահներ Բեռնար Ֆասիեի կամ Յուրի Մերզլյակովի այդ հայտարարություններին, գոնե հերքել դրանք: Միգուցե այժմ երկրորդ նախագահը փորձում է ետին թվով իր վրայից հանե՞լ այդ կործանարար որոշման պատասխանատվությունը:

Իսկ փաստն այն է, որ հիշյալ որոշմանը նախորդեց Երեւանում կայացված մեկ այլ` ոչ պակաս կործանարար որոշում. որպես վարչապետ Հայաստան բերվեց ԼՂՀ օրինական ընտրված նախագահը, երբ միջազգային ճանաչում էինք պահանջում Արցախի հանրապետության համար: Դա հայեցակարգային ու գործնական կոպիտ բացթողում էր եւ ոչ այլ ինչ, քան Հայաստանի կողմից ԼՂՀ-ի, նրա ինքնիշխանության չճանաչման դրսեւորում:
Եվ, վերջապես, «Մեղրիի տարբերակի» վերաբերյալ. 2000թ. ապրիլի 25-ին Քոչարյանի նշանակած ԱԳ նախարարը Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «Մեղրին» բանակցությունների ընթացքում քննարկվող մի քանի տարբերակներից մեկն է եղել, եւ ոչ մի սխալ բան չկա, որ բոլոր տարբերակները քննարկվեն (այդ մասին հրապարակում ունի «Առավոտը»): Բացի դրանից, 2000թ. «Ա1+» հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդման շրջանակներում ՀՀ նույն արտգործնախարարը հայտարարեց, որ քննարկվում են Հայաստանը ԼՂՀ-ին եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքների սիմետրիկության ու ասիմետրիկության հարցերը: Ուրեմն` խորհուրդ կտայինք Քոչարյանի գրասենյակին` նախ հերքել ժամանակին իրենց ԱԳ նախարարարի արած հայտարարությունները, ապա նոր միայն պատասխանել մյուս արտգործնախարարներին:
Թերեւս նման դեպքերի առնչությամբ է դիպուկ նկատել Ջոն Դոննը` ասելով. «Մի հարցրու, թե ում համար է հնչում զանգը. այն հնչում է քո համար»:
Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ
01 նոյեմբերի 2010թ.
Նամակի ռուսերեն տարբերակը տարածվել է “ИА REGNUM Новости” գործակալության կողմից այսօր, նոյեմբերի 1-ին (http://www.regnum.ru/news/polit/1342051.html)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում