Գաղթականը, որը բռնաբարել և սպանել է 9 տարեկան տղայի, ապաշխարում է իր մեղքերի համար: Բանտից նա նամակ է հղել Պետերբուրգում երեխայի իրավունքների պաշտպան Սվետլանա Ագապիտովային և հաղորդել կարիքավոր երեխաներին իր օրգանները որպես օգնություն տրամադրելու ցանկության մասին: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն: Տղամարդը իր օրգանների փոխարեն ոչինչ չի պահանջում:
«Ցանկանում եմ այդ կերպ ինչ-որ մեկին կյանք տալ»,- ասել է նա:
Ծագումով Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքից տղամարդը դատապարտվել է 4 ծանր հոդվածներով: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Գաղթականը 9-ամյա տղային գայթակղությամբ տարել է իր տուն՝ խոստանալով լուսարձակող թուր ցույց տալ, սակայն նրան ծաղրուծանակի է ենթարկել, այնուհետև դանակի 19 հարված հասցրել: Դա շատ արագ է տեղի ունեցել, քանի որ ոստիկանությունը արագ եկել է հետքերով. ինչ-որ մեկը նկատել էր դպրոցականին անծանոթի հետ միջանցք մտնելիս: