Ոչ պաշտոնական տվյալներով` ԵՄ-ն պատրաստվում է Թեհրանի վրա վերջինիս միջուկային ծրագրի իրականացման պատճառով արգելել իրանական գազի Եվրոպա ներմուծումը, փոխանցում է Reuters-ը:
ԵՄ անդամ երկրների դիվանագետները սկսել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման ծրագիր մշակել: Այն պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների` Լյուքսեմբուրգում հոկտեմբերին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ:
Իր միջուկային ծրագրի պատճառով Իրանի վրա լուրջ միջազգային ճնշում է գործադրվում. ԵՄ-ն ընդհանրապես արգելել է ԵՄ անդամ երկրներ իրանական նավթի արտահանումը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան միակողմանի պատժամիջոցներ են սահմանել Իրանի Կենտրոնական բանկի, ֆինանսական և էներգետիկ սեկտորների վրա:









































