Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ Եվրոպայի լիգան այդքան էլ մեծ արժեք չունի Անգլիայում:
«Եվրոպայի լիգան շատ երկրներում առաջնային մրցաշար է, բայց ոչ Անգլիայում: Ես սա չեմ կարողանում հասկանալ:
Չեմ մեղադրում նաև նրանց, ովքեր կարծում են, թե ավելի լավ է առաջնության հաղթող դառնալ, քան Եվրոպայի լիգայի: Դա իրենց խնդիրն է»,- ասել է Բոաշը:








































