Սարդոստայնը հյուսելու յուրահատուկ ձևն ամերիկյան տնային սարդերին սարդոստայնի հիմքի թելերն ու դրա որսացող մանրաթելերը նույն նյութից հյուսելու հնարավորություն է տալիս, ինչը զգալիորեն հեշտացնում է այս որսորդների կյանքը, Nature Communications ամսագրում հրատարակված հոդվածում հայտարարում են կենսաբանները:
Սարդոստայնը գրավում է շատ ինժեներների, կենսաքիմիկոսների և սովորական կենսաբանների ուշադրությունը: Առաջիններին հետաքրքրում են դրա հյուսման առանձնահատկությունները, երկրորդներին` դրա առանձին թելերի քիմիական բաղադրությունը, իսկ կենսաբաններին` հարմարվողական միջոցները (մեխանիզմները), որոնք սարդերն օգտագործում են այն ստեղծելու համար: Գիտնականները կարծում են, որ սարդերի հմտությունները «կրկնօրինակելը» մեզ կօգնի ստեղծել շատ դիմացկուն զրահաբաճկոններ և խիստ դիմացկուն ինժեներական սարքավորումներ:
Achaearanea tepidariorum տեսակի սարդերի հյուսած սարդոստայններն ուսումնասիրելով` կենսաբանները եզրակացրել են, որ, որպես կանոն, այն կազմված է լինում երկու տեսակի մանրաթելերից, որոնց քիմիական բաղադրությունն ու գործառույթը շատ տարբեր են:
Կենսաբանները համարում են, որ նման կառույցները կարելի է օգտագործել նաև ինժեներական գործում ու արդյունաբերության մեջ:











































