Սիրիական ազատ բանակի ղեկավար, գնդապետ Ռիադ Ասադը ժխտել է արաբական ԶԼՄ-երում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ ինքը շրջափակման մեջ է գտնվում Հալեպում կառավարական զորքերի կողմից, գրում է «Աշ-Շարկ ալ- աուսաթ» թերթը:
«Ես շրջափակման մեջ չեմ գնտվում: Ես նախկինի պես ղեկավարում եմ Սիրիական ազատ բանակի գործողությունները»,- հայտարարել է գնդապետը` չհստակեցնելով իր գտնվելու վայրը:
Նախօրեին լիբանանյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով թուրքական աղբյուրներին, նշել էին, որ թուրքական զինվորական ղեկավարությունը ծայրաստիճան մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակից, որտեղ Սիրիական ազատ բանակի ջոկատների մի մասը՝ Ռիադ Ասադի գլխավորությամբ, շրջափակման է ենթարկվել սիրիական բանակային ստորաբաժանումների կողմից:
Ներկա պահին սիրիական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` Հալեպում շարունակվում են մարտերը կառավարական զորքերի և գրոհայինների միջև:










































