Ղազախստանը պատրաստվում է շարունակել նավթի արտահանման ուղղությունների և վերջնական սպառման շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է RBK-ն, այսօր Kazenergy 6-րդ Եվրասիական ֆորումի շրջանականերում հայտարարել է երկրի վարչապետ Սերիկ Ահմետովը:
«Անգամ հաշվի առնելով ներկայիս համաշխարհային տնտեսական անորոշությունը՝ էներգառեսուրսների համաշխարհային պահանջարկը կաճի: Ուստի մենք նաև հետագայում պատրաստվում ենք նպաստել էներգառեսուրսների տեղափոխմանը և սպառման վերջնական շուկաների դինվերսիֆիկացմանը»,- ասել է վարչապետը:








































